Ցուցահանդես՝ նվիրված Կապանի տոնին
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Ցուցահանդես՝ նվիրված Կապանի տոնին


Ցուցահանդես՝ նվիրված Կապանի տոնին

 

Հեղինակ.

 

Ցուցահանդես՝ նվիրված  Կապանի տոնին
Կապանի մշակույթի կենտրոնի ճեմասրահում բացված ցուցահանդես նույնպես քաղաքի տոնին էր նվիրված։ Գեղանկարիչները իրենց կտավներով հանդերձ այս կերպ են ցանկացել մասնակցությունը ունենալ քաղաքի տարեդարձին նվիրված տոնակատարություններին։ Ռուբեն Կոստանդյանի ,Վահրամ Խաչատրյանի,Հրանտ Էլչյանի,Բորիս Մինասյանի, ,Լորիկ Մինասյանի,Հրանտ Դանիելյանի,Նարեկ Մինասյանի , Արտյոմ Աբրահամյանի և Լեռնիկ Առաքելյանի ստեղծագործություններն էին ցուցադրության ներկայացվել։
Կապանի գեղարվեստի դպրոցի սան Անին մեծ հետաքրքությամբ դիտում էր նկարները ու ինչպես ինքն է ասում, շատ գեղեցիկ կտավներ կան։Նկարչության մեջ առաջին փորձերը կատարող աղջնակը չի բացառվում, որ տարիներ անց դառնա հայտնի գեղանկարչուհի ու մի օր էլ իր կտավները ցուցադրության ներկայացնի համաքաղաքացիներին։
Ցուցահանդեսի այցելուները գեղեցիկ կտավներով հիանալուց բացի նաև դասական երաժշտությունը վայելելու հնարավորթյուն ունեին։Քաղաքի երաժշտական դպրոցների երեխաներն էին ապահովում ։
Ցուցահանդեսը որևէ խորագիր չէր կրում ու նկարներն էլ բազմաբովանդակ էին ։
Նելլի Միրզախանյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!