Nest-ը ստեղծել է ծխի խելացի դետեկտոր հնարավորինս քիչ կեղծ ահազանգերով
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Nest-ը ստեղծել է ծխի խելացի դետեկտոր հնարավորինս քիչ կեղծ ահազանգերով


Nest-ը ստեղծել է ծխի խելացի դետեկտոր հնարավորինս քիչ կեղծ ահազանգերով

 

Հեղինակ.

 

Nest Protect-ը ծխի և CO-ի նոր խելացի դետեկտորն է, որը ստեղծվել է խելացի ջերմաչափի և թերմոստատի հեղինակների կողմից: Այն ունի մի շարք առավելություններ: Նախկին հաղորդիչների օգտագործողները հաճախ էին կեղծ ահազանգեր ստանում և սարքը սկսում էր տհաճ կերպով ծվծվալ: Այդ չարդարացված ահազանգերը դադարեցնելու համար օգտագործողները ստիպված էին բառի բուն իմաստով հասնել առաստաղին: Nest Protect-ը նշանակալիորեն հեշտացնում է նման իրավիճակներից դուրս գալը: Կեղծ ահազանգը չեղարկելու համար անհրաժեշտ է միայն ձեռքի մի շարժում հաղորդիչի դիմաց (կամ էլ պետք է սեղմել սարքի կենտրոնում տեղադրված հսկայական կոճակը): Իսկ տհաճ ծվծվոցի փոխարեն հայտնվել է հաճելի ձայն:
<<Սա այն արտադրանքն է, որ դուք պետք է ունենաք, որի կարիքը դուք ունեք ինքներդ ձեզ պաշտպանելու համար>>,- սարքի հեղինակ և գլխավոր տնօրեն Թոնի Ֆադելը հայտնում է Mashable-ին:
Nest Protect-ը շուկայում կհայտնվի արդեն այս տարվա վերջին և կարժենա 129 ԱՄՆ դոլլար:

Nest-ը ստեղծել է ծխի խելացի դետեկտոր հնարավորինս քիչ կեղծ ահազանգերով
http://mashable.com/2013/10/08/nest-protect/
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!