Կապանի տոնի առթիվ արվեստի պետական քոլեջի դահլիճում հնչեց դասական երաժշտություն
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Կապանի տոնի առթիվ արվեստի պետական քոլեջի դահլիճում հնչեց դասական երաժշտություն


Կապանի տոնի առթիվ արվեստի պետական քոլեջի դահլիճում հնչեց դասական երաժշտություն

 

Հեղինակ.

 

Կապանի տոնի առթիվ արվեստի պետական քոլեջի դահլիճում հնչեց դասական երաժշտություն


Կապանի տոնի առթիվ դասական երաժշտության համերգային ծրագիր էին պատրաստել երաժշտական դպրոցների և արվեստի պետական քոլեջի շնորհալի ուսանողներն ու մանկավարժները։ Հնչեցին հայրենասիրական երգերի շարան, Իոհան Սեբաստիան Բախ, Ֆրեդերիկ Շոպեն, Ալեքսանդր Ալյաբև, Առնո Բաբաջանյան և այլ հանրաճանաչ երգեր։ Տարբեր կատարումներով հանդես եկան երաժշտական դպրոցների դասատուներ և աշակերտներ։

Հանդիսատեսը բավականություն ստացավ կատարումներից և կարծես թե մեծ ծարավ ուներ դասական երաժշտության։ Համերգի պատասխանատուի խոսքերով իրենք կատարեցին իրենց առջև դրած խնդիրը։ Համերգին սկսել էին պատրաստվել դեռ սեպտեմբերի սկզբից և դատելով հանդիսատեսի վերաբերմունքից հասել են իրենց նպատակին։

Համերգի ժամանակ հնչեցին թավջութակ, ջութակ, տարբեր գործիքային համույթներ հանդես եկան իրենց կատարումներով։ ՙՀայաստան իմ –Կապան՚ հայրենասիրական երգերի շարանով հանդես եկավ թիվ 2 երաժշտական դպրոցի ուսուցիչների երգչախումբը։

Կապանի տոնին նվիրված յուրաքանչյուր օր քաղաքում տարբեր միջոցառումներ են կազմակերպվում։ Մինչ հոկտեմբերի 19-ը տոնական տրամադրությունը իշխելու է Կապանում։


Արթուր Զաքարյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!