Գրիգոր Պապյանի սպանության գործով վկաները ցուցմումք էին տալիս դատարանում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Գրիգոր Պապյանի սպանության գործով վկաները ցուցմումք էին տալիս դատարանում


Գրիգոր Պապյանի սպանության գործով վկաները ցուցմումք էին տալիս դատարանում

 

Հեղինակ.

 

Գրիգոր Պապյանի սպանության գործով վկաները ցուցմումք էին տալիս դատարանում


Կապանի բնակիչ Գրիգոր Պապյանի սպանության գործով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասությքան դատարանում այսօր կայացավ հերթական դատական նիստը։ Դատաքննության ընթացքում պարզվեց, որ ամբաստանյալ Ջորջ Թոսունյանի պաշտպան Վահագն Մանուկյանը միջնորդություն է ներկայացրել որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոխելու մասին։ Ներկայացված միջնորդությունը դատարանը մերժեց։

Նիստին ներկայացած վկա Դավիթ Դավթյանը ցանկություն հայտնեց դատարանի դահլիճում ցուցմունք տալ իր փաստաբանի ներկայությամբ, որը հիվանդանոցում գտնվելու պատճառով չէր կարողացել ներկայանալ։ Դատավարության կողմերի համաձայնությամբ դատավորը որոշեց բավարարել վկայի պահանջը։

Գործով որպես վկա ներգրավված Արշամ Աթայանը հանդես եկավ հայտարաությամբ։ Վերջինս Քաջարանի անձնագրային խմբի պետն է։ Հայտարարության մեջ վկան նշում է, որ ցանկանում է փոխել նախաքննության ընթացքում տված ցուցմունքը։

Դատարանի դահլիճում հնչեցրաց ցուցմունքում նա պնդեց, որ այդ օրը դեպքի վայրում չի եղել։ Ինչպես վկան է նշում որևէ ճնշման չի ենթանկվել, սակայն թե ինչ հանգամանքների բերումով է նախաքննության ընթացքում այդպիսի ցուցմունքով հանդես եկել, այդպես էլ հստակ պարզաբանում չտրվեց։

Դատական նիստի հետագա ընթացքի մասին կտեղեկացնենք լուրերի հետագա թողարկումներում։

Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!