Մարդն օրական 9 ժամ նստած է անցկացնում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Մարդն օրական 9 ժամ նստած է անցկացնում


Մարդն օրական 9 ժամ նստած է անցկացնում

 

Հեղինակ.

 

Մարդն օրական 9 ժամ նստած է անցկացնում


Աթոռին կամ բազմոցին անցկացրած յուրաքանչյուր ժամ պետք է փոխհատուցվի երկու րոպեանոց ֆիզիկական ակտիվությամբ, կարծում են գիտնականները: Այսպիսի կարծիք է հնչեցվել Քաղցկեղի հետազոտության ամերիկյան ինստիտուտի գիտնականների անցկացրած հետազոտություններից հետո: Դրանց հեղինակները հաստատում են, որ կրծքագեղձի և աղիների քաղցկեղի տարեկան 92 000 դեպքը պայմանավորված է ֆիզիկական ծանրաբեռնվածության անբավարարությամբ:

Մենոպաուզա անցկացրած կանանց վիճակի հետազոտությունը հաստատել է. նույնիսկ ամենօրյա կարճ զբոսանքները նվազեցնում են քաղցկեղի ռիսկի հավանականության ցուցանիշի մակարդակը:

Եթե խոսենք կրծքագեղձի և աղիների քաղցկեղի մասին, ապա ֆիզիկական ակտիվության բարձր մակարդակը հիվանդության ռիսկը նվազեցնում է 25-30%-ով: Սակայն ավստրալիական Սրտի և դիաբետի ինստիտուտի մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ նույնիսկ մարզումները չեն փրկի այն մարդկանց, ովքեր նստակյաց կենսակերպ են վարում: Դրա համար փորձագետները խորհուրդ են տալիս ոչ մեծ ընդմիջումներ կատարել, վեր կենալ, քայլել (գոնե մի քանի րոպե):

Սակայն, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, ժամանակակից մարդը դժվարությամբ է կտրվում աթոռից: Նա օրական նստում է 9 ժամ, ճաշում է, աշխատոմ, հեռուստացույց դիտում: Այսպես, գրասենյակային աշխատողներն իրենց աշխատանքային ժամի 75%-ը նստած են անցկացնում, ֆիզիկական ակտիվության վրա ծախսելով 30 րոպեից ոչ ավելի:

Հեղինակ. Ն.Ա.Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 12-13.2012Աղբյուր. med-practic.comԼուսանկարը. fresher.ru
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!