Դարերի պատմություն ունեցող Կապանը տոնում է ընդամեը 75ամյակը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Դարերի պատմություն ունեցող Կապանը տոնում է ընդամեը 75ամյակը


Դարերի պատմություն ունեցող Կապանը տոնում է ընդամեը 75ամյակը

 

Հեղինակ.

 

Դարերի  պատմություն ունեցող Կապանը  տոնում  է ընդամեը 75ամյակը



« Եվ Կապանից այստեղ եկավ հայր Հովհաննեսը՝ վանականներից վերցնելով գնաց գետի ափը... այս տողերը փակցված էին շմավոն Մովսիսյանի անվան պատմության թանգարանի սրահներից մեկում՝ վերևում էլ գրված «Կապանի ծննդյան վկայական» ։ Այս խոսքերը վերաբերում են 5-րդ դարի վերջին քառորդին և քաղված ե ն Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» երկից ։

Կողքին կար նաև մեկ այլ տեղեկություն, որում ասվում էր. «10 դարից սկսած մատենագիրները այն հիշատակում են որպես քաղաք, ապա Սյունիքի թագավորության մայրաքաղաք» ։ Իսկ թե ինչու է 75 ամյակը նշվում, այլ ոչ թե դարերերի պատմություն ունեցող քաղաքի տոնը, մնում է ենթադրություններ անել։

Հիշեցնենք, որ շմավոն Մովսիսյանի պատմության թանգարանի այսօրվա այցելությունը ևս քաղաքի տոնի միջոցառումների շարքից էր ։ չնայած ոմաց մեջ այն կարծիքն է ստեղծվել, որ քաղաքի օրը հետաձգվել է և սա ընդամենը աշակերտների հերթական այցելությունն է ։

Թանգարանում փակցված լուսանկարները պատմում են 60-ականների Կապանի մասին, ինչպիսի տեսք ուներ արդյունաբերական քաղաքը, տարեթվերով նշված է շենքերի կառուցումը։ 92-94 թթ-ին արցախյան պատերազմին մասնակիցների ու զոհված ազատամարտիների լուսանկարներ ,որոնց անուններով այսօր դպրոցներ ու դասարաններ են անվանակոչվել։

Պատմության թանգարանի վերջին տարիների ձեռքբերում ներից է «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի մակետը ։ Փակցված են նաև ձեռնարկության տարբեր տնօրենների լուսանկարները։ Մի խոսքով այն ամենը ինչ կհետաքրքրի յուրաքանչյուր սյունեցու։

Թվում է թանգարանի պատերը կլցվեն ավելի թարմ լուսանկարներով։ Մինչդեռ նորանշանակ տնօրենի խոսքով տարածքը փոքր է։ շմավոն Մովսիսյանը լուսանկարելիս սրա մասին դժվար թե մտածում էր։

Հույս ունենանք,որ շենքային պայմանները չեն խանգարի Կապանի պատմության շարունակությանը և կգտնվի այն մեկը, ում անկախ ամեն ինչից լուսանկրաչական ապարատը կոգեշնչի ։
Հերմինե Միքայելյան

Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!