Շարունակվում է Կապանի բնակիչ Գրիգոր Պապյանի սպանության դատական քննության փուլը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Շարունակվում է Կապանի բնակիչ Գրիգոր Պապյանի սպանության դատական քննության փուլը


Շարունակվում է Կապանի բնակիչ Գրիգոր Պապյանի սպանության դատական քննության փուլը

 

Հեղինակ.

 

Շարունակվում է Կապանի բնակիչ Գրիգոր Պապյանի սպանության դատական քննության փուլը


Շատերն են հիշում 2010 թվականի օգոստոսի 28-ին Քաջարանի մշակույթի տան մոտակայքում գտնվող սրճարանի դիմաց առաջացած վիճաբանությունը, որն ավարտվել էր Կապան քաղաքի բնակիչ Գրիգոր Պապյանի սպանությամբ։ Հարուցված քրեական գործով ներգրավվեցին 5 մեղադրյալներ։ Դեռևս չի ավարտվել քրեական գործով դատական գործընթացը։ Այսօր տեղի ունեցավ հերթական դատական նիստը:

2013թ. հուիլիսի 4-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության առնելով իր վարույթում գտնվող քրեական գործն ըստ մեղադրանքի Սահակ Սահակյանի և քրեական գործը ըստ մեղադրանքի Վիլեն Գրիգորյանի, Գևորգ, Ջորջ, Կարապետ Թոսունյանների որոշեց նշված քրեական գործերի լրիվությունը, ամբողջականությունը և օբյեկտիվությունը ապահովելու համար ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածով քրեական գործերը միացնել։

Այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դռնբաց դատական նիստում կայացավ հերթական նիստը։ Նիստերի քարտուղարը ստուգեց դատավարության մասնակիցների ներկայությունը։ Նիստին ներկա չէր գործով վկա Նվեր Նիկողոսյանը, ով չնայած պատշած կերպով ծանուցվել էր, սակայն որևէ տեղեկություն չէր հայտնել չներկայանալու մասին։ Դատաքննության ընթացքում ստուգվեց ամբաստանյալների ինքնությունը։Դատավոր Գրիգորյանի կողմից պարզաբանվեցին ամբաստանյալների իրավունքներն ու պարտականությունները։

Նշենք որ ամբաստանյալներին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով. Սահակ Սահակյանը, Գևորգ Թոսունյանը և Վիլեն Գրիգորյանը մեղադրվում են սպանության և խուլիգանության մեջ, իսկ Ջորջ և Կարապետ Թոսունյանները խուլիգանության։
Ամբաստանյալներից ոչ ոք չընդունեց առաջադրված մեղադրանքը։

Կողմերի համաձայնությամբ որշվեց ապացույցների հետազոտման հաջորդականության հետևյալ կարգը. կհարցաքնվեն տուժողի իրավահաջորդը, վկաները, կհետազոտվեն քրեական գործում եղած ապացույցները, այնուհետև կհարցաքնվեն անբաստանյալները։

Հերթական նիստը նշանակվեց հոկտեմբերի 16-ին։


Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!