Կայացավ Կապան "Ագրոէքսպո 2013 " գյուղմթերքների ցուցահանդես վաճառքը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Կայացավ Կապան "Ագրոէքսպո 2013 " գյուղմթերքների ցուցահանդես վաճառքը


Կայացավ Կապան "Ագրոէքսպո 2013 " գյուղմթերքների ցուցահանդես վաճառքը

 

Հեղինակ.

 

Կայացավ  Կապան "Ագրոէքսպո 2013 " գյուղմթերքների  ցուցահանդես վաճառքը

Խաշիլ ,չորթան ,ընկույզ, պնդուկ,տնական գինի,քամած մածուն թոնրի լավաշ այս և մի շարք այլ ապրանքատեսակներ Կապանի ֆերմերները ներկայացրել էին ամենամյա ագրո էքսպո գյուղմթերքների ցուցահանդես վաճառքին։ Տարին բարենպաստ էր գյուղացու համար այնպես, որ սեղանիկներին բերքի պակաս չէր զգացվում տեսականին էլ բազմազան էր։
Գյուղմթերքների ցուցահանդես վաճառքը ֆերմերների սպասված իրադարձությունն է։Արտադրանքը քաղաք հասցնել ու իրացնելը այսօր շատ դժվարությունների հետ է կապված։Եղվարդցիները այս տարի մոտ 200 հազար դրամի միրգ -բանջարեղեն են տոնավաճառ բերել։Չնայած գյուղում ոռոգման ջրի խնդիր կա ,այնուամենայնիվ մշակները կարողացել են հող ու քարի հետ կռիվ տալով բերք աճեցնել։
Գեղիի համայնքը անարատ մեղրով էր փորձում այցելուների ուշադրությունը գրավել ։Տարին մեղվաբույծների համար բարեբեր էր։Ժրաջան մեղուները աշխատել են անմնացորդ։ Մեղրից բացի ֆերմերները նաև կարտոֆիլ ,լոբի ,սարի ծաղիկներ ,մասուր էին վաճառքի բերել։
Մերձարևադարձային կիվին հիմա նաև ծավում է աճում։Այգետեր Մարգո Հարությունյանը հպարտությամբ ցուցադրում է իր, իսկ ձեռքերով աճեցրած պտուղն ու ավելացնում ,որ արդեն իսկ մեծ պահանջարկ է վայերում իրենց բերքը։
Կապան "Ագրո էքսպո" ցուցահանդես վաճառքը 2005 թվականից է իրականացվում։Այս տարի 10 համայնքներ են ընդգրկվել ։"Կապանի տարածաշրջանի փոքր ֆերմերների ասոցիացիա" հասարակական կազմակերպության ջանքերով կյանքի կոչված այս ծրագիրը նախորդ տարիներին մեծ բրիտականական Օքսֆամ կազմակերպությունն էր ֆինանսավորում ,այս տարի ամերիկյան դեսպանատունը։

Նելլի Միրզախանյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!