Կապանի քաղաքապետին կից երիտասարդական խորհուրդն այցելեց «Արծվաբույն»
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Կապանի քաղաքապետին կից երիտասարդական խորհուրդն այցելեց «Արծվաբույն»


Կապանի քաղաքապետին կից երիտասարդական խորհուրդն այցելեց «Արծվաբույն»

 

Հեղինակ.

 

Կապանի քաղաքապետին կից երիտասարդական խորհուրդն այցելեց «Արծվաբույն»


Կապանի օրվան նվիրված միջոցառումներից անմասն չմնացին նաև Կապանի քաղաքապետին կից երիտասարդական խորհրդի անդամները։ Նրանք որոշեցին տոնը կիսել տարեցների հետ։ Շտապել էին ուրախացնելու Արծվանիկի Արծվաբույն ծերանոցի 7 տատիկների և 2 պապիկներին ։ Վերջիններս ջերմորեն ընդունեցին երիտասարդներին, մի շարք բարեմաղթանքներ հղելով նրանց։ Երիտասարդներն էլ ջանք չէին խնայում ծերերի համար օրն անմոռաց դարձնել։ Շփվում էին, հարցեր տալիս, անում ամենը, որ իրենց միայնակ չզգան։

Խնամքի կենտրոնի ամենաերիտասարդ բնակիչը 53-ամյա Ամալյան է։ Իր խնդրանքն է՝ անունով դիմել,տիկին բառը չի սիրում, ամուսնացած չի եղել։ Մենությունն է նրան դեպի ծերանոց բերել։ Բայց չի դժգոհում, լռությամբ է արտահայտում այն ինչ սրտում է։

Երիտասարդները շամպայն ու քաղցրավենիք հյուրասիրեցին մեծահասակներին։ Հատկապես աղջիկները տպավորված էին հանդիպումից։

Տեղեկացան մեծահասակների առօրյայից, ծանոթացան նրանց ապրուստի պայմաններին ու իմացան խդնիրները։ Հեռանալիս խոստացան՝ ամանորին կենդանի երաժշտությամբ կգան՝ գոնե այդ օրը նրանց ավելի ուրախ տեսնելու համար։

Մարգարիտա Մանուկյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!