11 մարզիկներ արժանացան մեդալների
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » 11 մարզիկներ արժանացան մեդալների


11 մարզիկներ արժանացան մեդալների

 

Հեղինակ.

 

11 մարզիկներ արժանացան մեդալների


Սյորինրյուի կարատեի Հայաստանի բաց առաջնությունում կապանցի մի խումբ մարզիկներ արժանացան տարբեր մեդալների:Այդ առիթով Կապանի քաղաքապետը կազմակերպել էր ընդունելություն:Մրցումներին մասնակցեցին 23 մարզիկներ,որոնցից 11-ը տարբեր մրցանակային տեղեր զբաղեցրին:Մարզիկները` տարբեր տարիքային և քաշային կարգերում,իրենց հետ Կապան բերեցին ոսկե,արծաթե և բրոնզե մեդալներ:

Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը շնորհավորեց բոլոր մրցանակակիրներին և մարզչին և շեշտեց,որ հպարտանում է ամեն անգամ,երբ իր քաղաքը հաջողություններ է ունենում:Քաղաքապետի ցանկությունն է,որ Կապանի անունը մարզիկները բարձր պահեն նաև արտերկրում:Աշոտ Հայրապետյանը հույս հայտնեց,որ քաղաքը երկար չի սպասի մարզիկների նոր հաջողություններին:

Աշոտ Հայրապետյանը բոլոր մրցանակակիրներին հանձնեց նվերներ,իսկ միջոցառման ավարտից հետո քաղաքապետը և մարզիկները միասին լուսանկարվեցին:

Արթուր Զաքարյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!