Քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն այցելեց Կապանի ամենատարեց բնակչուհուն
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն այցելեց Կապանի ամենատարեց բնակչուհուն


Քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն այցելեց Կապանի ամենատարեց բնակչուհուն

 

Հեղինակ.

 

Քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն այցելեց Կապանի ամենատարեց բնակչուհուն


Տոնդ շնորհավոր, Կապա՜ն

Սյունյաց մարզկենտրոն Կապանի օրվան նվիրված տոնական միջոցառումների մեկնարկը տրված է։ Եվ թեև ամենևին էլ 75 տարվա պատմություն չունի Կապանը, այնուամենայնիվ, այսօրվանից տոնվում է քաղաքի կարգավիճակ ստանալու 75-ամյակը։ Այս կապակցությամբ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը 75.000 դրամ նվիրեց քաղաքի ամենատարեց բնակչին՝ 99- ամյա Աշխեն տատին։

Աշխեն Պետրոսյանը սեփական երեք երեխաներից զատ մեծացրել է նաև ամուսնու հինգ որբերին։ Ունի 16 թոռ,30 ծոռ ու 29 կոռ։ Իմ կյանքում սև օրեր շատ են եղել, շատ դժվարություններ եմ տեսել,-ասում է Աշխեն Պետրոսյանը, կարծես թե ամաչելով, որ այդքան կորուստներից հետո ինքը դեռևս ապրում է։ Աշխեն տատի հետ զրույց հենց քաղաքապետն էր վարում,վերջինս խնդրեց կյանքի փորձը կիսել երիտասարդների հետ և խորհուրդներ տալ՝ թե ինչպես կյանքում ճիշտ կողմնորոշվեն։

«Թող խելուք նին,ընտանիքի համին հոտին ծառային, ընտանիք չքայքային,տրանավա լավ կապրին»։

Խորհուրդները քաղաքապետը խոստացավ փոխանցել երիտասարդներին։ Ինչ վերաբերում է վերջիններիս,նրանք մշտապես բողոքել են քաղաքի պասիվությունից, երիտասարդներից միայն այդ էլ կլսեիր՝ կյանքն այստեղ կանգնած է.ապագա չկա։ Այսօր, կամաց-կամաց նրանք էլ սկսում են հասկանալ, որ իրենց մասնակցությամբ պետք է կերտվի Կապանի ապագան։

«Չէ, փոփխություններն ակնառու են, պարզապես թող այսպիսի բարեկարգումները քաղաքի կենտրոնական հատվածներում չլինեն, թող ծայրամասային թաղամասերն էլ շնչեն»,-նշեց երիտասարդ մայրիկ Անի Հովհաննիսյանը։

Մարգարիտա Մանուկյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!