Ֆրանսիայում կապանյան մեղրը գրավեց առաջին տեղը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Ֆրանսիայում կապանյան մեղրը գրավեց առաջին տեղը


Ֆրանսիայում կապանյան մեղրը գրավեց առաջին տեղը

 

Հեղինակ.

 

Ֆրանսիայում կապանյան մեղրը գրավեց առաջին տեղը



2001 թվականից Վլադիկ Ղուկասյանի ջանքերով ստեղծվեց ՙՄեղու՚ հասարակական կազմակերպությունը։ Չնայած ընդամենը մեկ տասնամյակ է ինչ գործում է, սակայն հասցրել է բազմաթիվ մրցույթների մասնակցել և հաղթանակել։ Վերջին նվաճումը այս ամռանն էր։ Շուրջ 300 մեղրի նմուշ հավաքվեց Հայաստանի տարբեր տարածաշրջաններից և Երևանում անցկացված էքսպրես ստուգումներից հետո 10-15 մեղրանմուշ առանձնացվեց որպես բարձրակարգ և ուղարկվեց Ֆրանսիա։

Իրենց արտադրանքի բարձր որակով առանձնացան նաև մեր հայրենակիցներ մեղվաբույծ Արմեն Մարգարյանի և Յուրա Հախյանի մեղրանմուշները։ Ֆրանսիայում լաբորատոր ստուգումներ անցած մեղրը ոչ միայն համապատասխանեց միջազգային չափանիշներին, այլև գրավեց առաջին պատվավոր տեղը։

Եվրոպայում բարձր գնահատվող հայաստանյան մեղրը բավականին թանկ գնով է վաճառվում։ Արտահանումը երկուստեք ձեռնտու է,- նշում է մեղվաբույծը։ Մեկամսյա ստուգումներից հետո միայն պարզվեց, որ կապանյան մեղրը առաջատար լինելուց բացի ճանաչվեց նաև էկոլոգիապես մաքուր, ինչը բավականին ուրախացնող է։ Մեղվաբույծի խոսքով շատերը թերահավատորեն էին մոտենում դրան, քանի որ մտածում էին, որ հանքերով հարուստ վայրերում դժվար թե էկոլոգիապես մաքուր մեղր ստացվի։

Այնինչ բոլոր տեսակի թյուր կարծիքները հերքվեցին։ Մեղվաբուծության համար յուրահատուկ բնակլիմայական պայմաններ ունեցող Սյունիքի անարատ մեղրը մեծ պահանջարկ ունեցավ Ֆրանսիայում։
՚՚Արդեն մենք պայմանավերվել էին ֆրանսիացիների հետ հաջորդ տարի 20 տոննա մեղր արտահանելուը համար, սակայն նախագահի սեպտեմբերի երեքին մաքսային միությանը միանալու որոշումը նրանց չհավատալու առիթ տվեցին և դեռևսս ոչ մի առձագանք չկա,- նշում է Արմեն Մարգարյանը։

30 տարվա մեղվաբույծը բողոքում է, կառավարության ոչ ճիշտ քաղաքականության հետևանքով տուժում են իրենք, որևէ հստակ ծրագիր չի մշակվում, միայնակ էլ չեն կարող որևէ նշանակալի արդյունքի հասնել։ Սեփական ուժերով հազիվ կարողանում են միայն մի փոքր մասը սպառել։ Այս պայմաններում անգամ չեն էլ մտածում մեղվափեթակները ավելացնելու մասին։

Լիլիթ Գևորգյան



Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!