Հետաձգված ավագանու նիստը կայացավ մեկ ժամ ուշացումով
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Հետաձգված ավագանու նիստը կայացավ մեկ ժամ ուշացումով


Հետաձգված ավագանու նիստը կայացավ մեկ ժամ ուշացումով

 

Հեղինակ.

 



Հետաձգված  ավագանու  նիստը  կայացավ մեկ  ժամ  ուշացումով



Հոկտեմբերի 11-ին հետաձգված ավագանու այս տարվա 6-րդ նիստը կայացավ այսօր՝ հոկ.14, սակայն այս անգամ էլ 1 ժամ ուշացումով, ավագանու 15 անդամներից յոթն էին ներկայացել։ Քվորում չլինելու պատճառով ներկաները ստիպված էին սպասել ,որ գոնե 8 հոգի ներկա լինեն և հաստատվի օրակարգը ։ Քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը նախքան օրակարգում տեղ գտած հարցերին անցնելը անդրադարձավ քաղաքապետարանի և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրի երկկողմ պարտավորություններին ։ Ներկա պահին համայնքի սեփականությունն է գույքագրվում։

Ոչ օրակարգային էին նաև պատվավոր քաղաքացու կոչման և «Կապան» ոսկե մեդալ շնորհելու չափանիշների հարցերը ։ Դրանց ավագանու անդամները կծանոթանան ու կքննարկեն հաջորդ նիստում։
Իսկ օրակարգում տեղ գտած առաջին հարցը վերաբերում էր նվազագույն աշխատավարձի մասին օրենքի փոփոխությանը։ Նախորդ նիստի ժամանակ արդեն քննարկվել էր այն հարցը,որ 24 մլն դրամը բավարար չէ համայնքի ենթակայության տակ գտնվող հիմնարկ-ձեռնարկություններին նվազագույն աշխատավարձով ապահովելու համար։Այժմ այս խնդիր լուծված է համարվում։

Կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետը անդրադարձավ ՆՈՒՀ-ի ուռճացված հաստիքների կրճատմանը։ Ոչ ոք առանց աշխատանք չի մնացել, պարզապես զբաղեցրած հաստիքներն են փոխվել։ Հաշվի առնելով նաև այն,որ այս տարի կրթօջախներում խմբասենյակներ են ավելացել։

Այս տարի ՆՈՒՀ հաճախելու հնարավորություն ստացան 110 երեխաներ ։ Եվ դեռ ցանկացողների թիվը այսքանով չի սահմանափակվում։Քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը խնդրի լուծման տարբերակ մատնանշեց։ Համար մեկ դպրոցի մասնաշեքներից մեկը, համար 2 ավագ դպրոցի երեախաների տեղափոխվելուց հետո այն որպես մանկապարտեզ կծառայի։

Համայնքի ավագանու նիստում տեղ գտած մնացած հարցերը վերաբերում էին համայնքի սեփականություն հանդիսացող հողերի օտարմանը, դրանց օգտագործումը օրենքի դաշտ բերելուն և քաղաքցիների կողմից ավել օգտագործվող հողամասերը համայնքի սեփականություն ճանաչելուն։ Ավագանու անդամները միաձայն կողմ քվեարկեցին նաև Ս. Մ. Մաշտոց եկեղեցու և համար 2 ավագ դպրոցի միջանկյալ հատվածը ճանապարհ դարձնելու հարցը։ Այն կծառայի նաև սեփական տների վբնակիչներին։ Իսկ քաղաքապետին կից գեղարվեստական խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանը հանդես եկավ ծնունդով վերին խոտանանցի Պողոս Տեր- Դավթյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրման առաջարկությամբ։ Այն ևս հավանության արժանացավ։

Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!