Կապանի համար 13 հիմնական դպրոցը 30 տարեկան է
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Կապանի համար 13 հիմնական դպրոցը 30 տարեկան է


Կապանի համար 13 հիմնական դպրոցը 30 տարեկան է

 

Հեղինակ.

 

Կապանի համար  13 հիմնական դպրոցը  30 տարեկան է30 տարվա պատմություն ունեցող Կապանի համար 13 հիմնական դպրոցը տոնական տեսք էր ստացել ։Հենց կրթօջախի դարպասներից ներս ամբողջովին զարդարվել էր գույնզգույն փուչիկներով և վաղ առավոտից բազմաթիվ հյուրեր էր ընդունում ։Հայաստանի դրոշի ներս բերմամբ և օրհներգի հնչյունների ներքո ազդարարվեց տոնական միջոցառման մեկնարկը։
3 տասնամյակը մի ամբողջ պատմություն է` ուսումնական հաստատությունը բազում սերունդներ է կրթել ,հարյուրավոր մանկավարժներ աշխատանքի մեջ հմտացել են հենց այս պատերի ներսում այնպես որ հարուստ կենսագրություն ունի կրթօջախը։1983 թվականին է կառուցվել այն ժամանակվա համար 13 միջնակարգ այժմ հիմնական դպրոցը։
Միջոցառման ժամանակ հիշվեցին բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց ներդրումն են ունեցել ուսումնական հաստատության կայացման գործում։Առաջին հերթին առաջին տնօրեն Կամո Առստամյանը ,այնուհետև Դարիկո Ավագյանը այս շարքը եզրափակում է ներկայիս տնօրեն Զավեն Ստեփանյանը։ Ընդամենը մեկ տարի է,որ նա զբաղեցնում է Կապանի համար 13 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնը: Տանտերի իրավունքով ողջունեց հյուրերին ու շնորհավորեց:
Մարզային ու քաղաքային իշխանությանների ներկայացուցիչները տոնական միջոցառումը դատարկաձեռն չէին եկել:Մարզպետ Վահե Հակոբյանի անունից կրթօջախին համակարգիչ նվիրվեց, իսկ կրթության մշակույթի և սպրոտի վարչության պետն էլ դպրոցի տարեդաձի և մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած ավանդի համար մի քանի մանկավարժի շնորհակալագրեր հանձնեց:
Երեսունամյակի արթիվ օրերս նաև դպրոցի դասարաններից մեկը անվանակոչվել է առաջին տնօրեն Կամո Առստամյանի անունով :Անվանի մանկավարժի հիշատակը վառ պահելու կրթօջախի այս քայլը Առստամյաների ընտանիքի անդամներին ոգևորել էր :Վրեջիններս դատարկաձեռն չէին եկել և Կամո Առստամյանի անունը կրող դասարանին որպես հուշ նկար նվիրեցին:Կապանի համար  13 հիմնական դպրոցը  30 տարեկան է

Նելլի Միրզախանյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!