Աշխատանքի տոնավաճառ 45 գործատուների մասնակցությամբ
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Աշխատանքի տոնավաճառ 45 գործատուների մասնակցությամբ


Աշխատանքի տոնավաճառ 45 գործատուների մասնակցությամբ

 

Հեղինակ.

 

Աշխատանքի տոնավաճառ 45 գործատուների մասնակցությամբԿապանի մշակույթի կենտրոնի ճեմասրահում աշխատանքի տոնավաճառ է. միմյանց են փնտրում աշխատավոր մարդն ու գործատուն: Աշխատանքի թվով երկրորդ տոնավաճառին մասնակցում են քառասունհինգ գործատուներ ընդհանուր երկու հարյուր հիսուն յոթ թափուր աշխատատեղի առաջարկով ,որից երկու հարյուր տասնհինգը առկա է, իսկ քառասուն վեցը կանխատեսելի:ժենյան արդեն գտել է իր գործատուին լրացրել է տվյալներն ու սպասում է աշխատանի հրավերի:
Աշխատանքի տոնավաճառը գործազուրկների համար ուղիղ ճանապարհ է հանդիպելու գործատուի հետ և հենց տեղում ծանոթանալու առաջարկվող աշխատանքի պայմաններին:Այսօրվա տոնավաճառին հաշվապահի,փականագործի,հացթուխի, ինժեներ էլեկտրիկի,եռակցողի ավտոբուսի վարորդի թափուր հաստիքներ կային:Միայն քսանհինգ աշխատատեղ Դանդի Փրիշս Մեթլս Կապանն է ներկայացրել:
Զբաղվածության կարգավորման երկու հազար տասներեք թվականի պետական ծրագրի շրջանակներում իրականացված սա թվով տասնմեկերերոդ և այս տարվա վերջին տոնավաճառն է: Նախաձեռնողները փաստում են ,որ մարզում գործազրկության մակարդակը նվազեցնելու թերևս ամենահաջողված ծրագիրն է:
Հոկտեմբերի մեկի դրությամբ Սյունիքում չորս հազար ութ հարյուր քաղաքացի աշխատանք է փնտրում ,որից չորս հազար երեք հարյուրը համարվում են գործազուրկ։Նրանց վաթսունից յոթանասուն տոկոսը կանայք են:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որ այսօր ոչ միայն տարածաշրջանի այլև հանրապետության մասշտաբով զբաղվածության խնդիր է լուծում տոնավաճառին թափուր հաստիքներ չէր ներկայացրել, պարզապես ուսումնասիրում էր աշխատաշուկան:Արդյունաբերական հսկայի երկարաժամկետ ներդրումային ծրագրերը տնտեսկան զարգացմանը զուգահեռ սոցիալական բարեկեցություն են ապահովում ողջ հանրապետությունում:
Սյունիքում գործազրկության մակարդակը հանրապետական միջինից բարձր է:Զիջում է միայն Շիրակի և Լոռու մարզերին:
Նելլի Միրզախանյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!