Կապանում հեծանվարշավ կանցկացվի
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Կապանում հեծանվարշավ կանցկացվի


Կապանում հեծանվարշավ կանցկացվի

 

Հեղինակ.

 

Կապանում հեծանվարշավ կանցկացվի


Ասում են, մինչև քառասուն տարոեկանը ամեն ինչ անում ենք առողջությունը քայքայելու համար, իսկ քառասունից հետո ամեն ինչ անում ենք առողջությունը պահպանելու համար։ Կարևոր է ժամանակին հասկանալ այդ հարստության գինը։ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը փորձում է ուշադրության կենտրոնում պահել քաղաքի երիտասարդների առողջությունն ու ֆիզիկական պատրաստվածությունը։ Այս է պատճառը, որ Կապանի օրվան նվիրված համաքաղաքային միջոցառումներին վերջինիս առաջարկով ավելացել է նաև հեծանվավազքը։

Կապանում աչքին անսովոր է փողոցում հեծանվորդներ տեսնելը, սա լավ հնարավորություն է քաղաքի կենտրոնական հատվածներով արշավելն ու հաճույք ստանալուց բացի նաև մրցանակներ ձեռք բերելը։ Քաղաքի օրվան նվիրված միջոցառումներում երիտասարդների մասնակցությունն ընդգծված է։ Կապանի քաղաքապետին կից երիտասարդական խորհդի անդամները ևս իրենց նախաձեռնություններով հանդես կգան. անակնկալներ են սպասվում։

Հեծանվարշավ,տորթ, փուչիկներ, ուրախ երաժշտություն։ Նախատեսված ծրագրերը խոստանում են մեկ շաբաթից ավելի կապանցիներին տոնական տրամադրության մեջ պահել։

Մարգարիտա Մանուկյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!