Աշխատանք չունե՞ս,շտապիր օգտագործել այն գտնելու ուղիղ ճանապարհը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Աշխատանք չունե՞ս,շտապիր օգտագործել այն գտնելու ուղիղ ճանապարհը


Աշխատանք չունե՞ս,շտապիր օգտագործել այն գտնելու ուղիղ ճանապարհը

 

Հեղինակ.

 

Աշխատանք չունե՞ս,շտապիր օգտագործել այն գտնելու ուղիղ ճանապարհը


Հոկտեմբերի 11-ին մշակույթի կենտրոնում կայանալիք տոնավաճառին հնարավոր կլինի գնել ,իհարկե չակերտավոր ,ոչ թե հագուստ կամ գյուղատնտեսական մթերքներ, այլ աշխատանք՝ այն էլ անմիջապես գործատուներից։ Զբաղվածության մարզային կենտրոնը՝ մարզպետարանի աջակցությամբ Զբաղվածության կարգավորման 2013թ-ի պետական ծրագրի շրջանակներում աշխատանքի տոնավաճառ է կազմակերպելու։ Այստեղ իրենց ձեռնարկությունների թափուր աշխատատեղերը կներկայացնեն ոչ միայն Կապանի, այլև մարզի տարբեր քաղաքաներից ժամանած գործատուները։

Տեղում կկազմակերպվեն հարցազրույցներ, գործազուրկներին կներկայացվի աշխատանք գտնելու հետ կապված ցանկացած տեղեկատվություն։ Մեծահասակներին կբացատրեն նաև վերապատրաստումների և կրթության հնարավորությունների մասին։ Նաև ավարտական դասարանների աշակերտների հետ կխոսեն արդի և ապագա պահանջված մասնագիտությունների մասին։

54 գործատուներ հոկտեմբերի 11-ին պատրաստ կլինեն աշխատանք տրամադրել իրենց հիմնարկ-ձեռնարկություններին համապատասխանող անձանց։ Այնպես որ, եթե դուք դեռևս աշխատանք չունեք, շտապեք օգտագործել այս հնարավորությունը։
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!