22-ից ցածր տարիքում ծննդաբերած կանանց երեխաները հաճախ ցածր IQ են ունենում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Հասարակություն » 22-ից ցածր տարիքում ծննդաբերած կանանց երեխաները հաճախ ցածր IQ են ունենում


22-ից ցածր տարիքում ծննդաբերած կանանց երեխաները հաճախ ցածր IQ են ունենում

 

Հեղինակ.

 

Բրիտանացի գիտնականներն անց են կացրել ուսումնասիրություններ. 11 տարվա ընթացքում հետևել են մոտ 200 ընտանիքի և պարզվել է, որ երիտասարդ մայրերի երեխաներն աչքի չեն ընկնում բարձր ինտելեկտով:

Գիտնականները սա բացատրում են նրանով, որ կանայք, որոնք մայրացել են մինչև 22 տարեկանը, հղիության ընթացքում ավելի հաճախ են սթրեսներ տարել, քանի որ նրանց մեծ մասի պլանների մեջ չէր մտնում երեխա ունենալը:

Պարզվել է, որ մինչծննդաբերական դեպրեսիա նկատվել է 15-ից 18 տարեկան հասակում ծննդաբերած կանանց 42%-ի մոտ, իսկ 19-22 տարեկան մայրերի՝ 36%-ի:
Փորձագետները նկատել են նաև, որ երիտասարդ մայրեր ունեցող դպրոցականների մտահորիզոնը բավականին նեղ է (երեխաների IQ-ն միջինից ցածր է): Նրանցից 19,4%-ի մոտ հասակակիցների և ուսուցիչների հետ շփման ժամանակ առաջանում են էմոցիոնալ խնդիրներ: 19-22 տարեկան կանանց երեխաների 23,2%-ի մոտ ևս նկատվել է նույն խնդիրը: Իսկ արդեն տարիքով և ինքնուրույն կանանց երեխաներն հաակակցիների շրջապատում իրենց լավ են դրսևորել, իսկ ուսուցիչների դիտողության արժանացել են նրանցից միայն 9%-ը:

Իսկ վերջերս բրիտանացի գիտնականները եկել են այն եզրահանգմանը, որ Դաունի սինդրոմով և այլ բնածին հիվանդություններով ու գենետիկական խանգարումներով երեխաներ հաճախ ծնվում են 30-ից անց կանանց մոտ:

22-ից ցածր տարիքում ծննդաբերած կանանց երեխաները հաճախ ցածր IQ են ունենում
http://ivona.bigmir.net/pregnancy/article/367641-U-zhencshin-mladshe-22-let-chacshe-rozhdajutsja-deti-s-nizkim-IQ
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!