«ԱՐՍ ԼՈՒՆԳԱ» դուետը Կապանում էր
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » «ԱՐՍ ԼՈՒՆԳԱ» դուետը Կապանում էր


«ԱՐՍ ԼՈՒՆԳԱ» դուետը Կապանում էր

 

Հեղինակ.

 

«ԱՐՍ ԼՈՒՆԳԱ» դուետը Կապանում էր


Արամ Խաչատրյանի ծննդյան 110-նամյակին նվիրված միջոցառումները շարունակվում են և դրանցից անմասն չեն մնում կապանցի երաժշտասերները։ Քիչ հանդիսատես, բայց ջերմ մթնոլորտ։ Սա նորմալ երևույթ է, և բնավ պետք չէր ավելիին սպասել, կամերային երաժշտությունը բոլորին չէ, որ հասկանալի է, նշեց Մոսկվայի կոմպոզիտորների միության ոսկե մեդալակիր «ԱՐՍ ԼՈՒՆԳԱ» դուետի թավջութակահար Արամ Թալալյանը։ Դուետը Կապանում էր դպրոցական ֆիլհարմոնիա ծրագրի շրջանակներում։

Թավջութակի հնչյունները պոկվում էին Արամ Խաչատրյանի դեռևս չլսված ստեղծագործություններից։ Երաժիշտները երեք պրեմիերաները նվագելուց առաջ հանդիսատեսին հուշեցին, որ դրանք ուրիշ Արամ Խաչատրյան են ներկայացնում և այնքան էլ կոմպոզիտորի ձեռագրին նման չեն։ Սակայն հատվածներ կային, որ կոմպոզիտորին չճանաչել անհնար էր։ Արս Լունգա դուետը ծրագրում ներառել էր նաև Արամ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի ստեղծագործությունները։

Արս Լունգան 2 տարի աշխատել է հայկական կամերային երաժշտության անթոլոգիա ստեղծելու համար ։ Սրա առաջին հատորն արդեն պատրաստ է։ Այն 12 ձայնասկավառակներից կազմված գիրք է, որում ներառված է ամբողջ հայկական երաժշտությունը՝ 60կոմպոզիտորների ստեղծագործություններ թավջութակի և դաշնամուրի համար։ Գրքի առաջին հատորը երաժիշտները նվիրեցին արվեստի պետական քոլեջին։

Մարգարիտա Մանուկյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!