38-րդ ընտրատարածքը նոր պատգամավոր ունի
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » 38-րդ ընտրատարածքը նոր պատգամավոր ունի


38-րդ ընտրատարածքը նոր պատգամավոր ունի

 

Հեղինակ.

 

38-րդ ընտրատարածքը նոր պատգամավոր ունի


Թիվ 38 ընտրատարածքը նոր պատգամավոր ունի։ ՀՀԿ թեկնածու Արմեն Կարապետյանը ստացել է ձայների մոտ 85,4 %-ը։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Սարգսյանը հայտնեց, որ հաշվառված 50,370 բնակիչներից ընտրությանը մասնակցել է 50,33 տոկոսը՝ 25,349 քաղաքացի։ Նախնական տվյալների համաձայն՝ Արմեն Կարապետյանի օգտին գրանցվել է 20,744 ձայն, իսկ Ժառանգություն կուսակցության թեկնածու Սամվել Հայրապետյանի օգտին՝ 3555։ 1037 քվեաթերթիկ անվավեր է համարվել։ Նման հարաբերակցությունը քաղաքականության մեջ առաջին քայլերն անող Սամվել Հայրապետյանի համար անսպասելի էր։ Նա համոզված է, որ ընտրությունները թափանցիկ չեն եղել և հակառակորդ թիմն այնքան էլ արդար կերպով չի հասել իր հաղթանակին։

«Վերջնական ապացուցվեց, որ ընտրությունների միջոցով ընդդիմադիր թեկնածուն անելիք չունի ; Մենք աշխատում ենք տեքստի վրա, հայտարարությամբ հանդես կգանք և բողոքարկելու ենք»,-շեշտեց ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանը;

Ձայների մեծամասնություն ստացած թեկնածու Արմեն Կարապետյանը հաղթանակը կապում է իր նախկին գործունեության հետ։ Ասում է, քարոզարշավի ընթացքում բոլոր համայնքներում էլ մարդիկ ճանաչել են իրեն որպես նախկին քաղաքապետ և դա հենց այդ օրերին վստահություն է ներշնչել, որ հաջողությունը դեպի իր կողմն է շրջվելու։ Թեկնածուն վստահեցնում է սյունեցիներին՝ ամեն կերպ արդարացնելու է նրանց դիրքորոշումը։

«Ես շնորհակալ եմ բոլոր ընտրողներից,Ազգային ժողովում, այդ բարձր ատյանում ես կլինեմ իրենց պատգամավորը և կբարձրացնեմ մեր տարածաշրջանի բոլոր հիմնախնդիրները»,-ասել է ԱԺ պատգամավորի թեկնածու Արմեն Կարապետյանը։

Մրցակից թիմի անդամները պատրաստվում են բողոքարկել արդյունքները և խոսում են ընտրակեղծիքներից։ Այս խոսակցություններն Արմեն Կարապետյանը կտրականապես հերքում է։

«Եթե այդպիսի հերյուրանքներ են տարածում, դա վիրավորանք է ընտրողներին։ Եթե այդպես են կարծում, խնդրեմ, թող փաստերով դիմեն իրավապահ մարմիններին»։

Ըստ ընտրական օրենսգրքի ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն 5 օր հետո։

Մարգարիտա Մանուկյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!