Հանրահայտ ֆրանսուհիների մեջբերումները գեղեցկության, մոդայի և ծերության մասին
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Հասարակություն » Հանրահայտ ֆրանսուհիների մեջբերումները գեղեցկության, մոդայի և ծերության մասին


Հանրահայտ ֆրանսուհիների մեջբերումները գեղեցկության, մոդայի և ծերության մասին

 

Հեղինակ.

 

Ֆրանսուհիներն իդեալական կնոջ մարմնավորումն են: Նրանք նրբագեղ են, էլեգանտ և նրբաճաշակ: Սոֆի Մարսոն, Օդրի Տոտուն, Վանեսա Պարադին մտորում են գեղեցկության մասին և կիսվում իրենց գաղտնիքներով:

<<Հագուստի նկատմամբ գրեթե անտարբեր եմ, որոշակի ճաշակ ինձ մոտ ձևավորվել է վերջերս, երբ աշխատանքս սկսեց առնչվել ֆեշն-բիզնեսի հետ. Շանելի դերը, ես Chanel № 5-ի դեմքն եմ: Սակայն միևնույն է երբեք չեմ գնի թանկարժեք հագուստ. ուղղակի ամոթ է…>>. այսպես է արտահայտվել Օդրի Տոտուն:

<<Երբ դուք հիացած, տարված եք ինչ-որ բանով, դուք մյուսների նման արագ չեք ծերանում>>,-խոստովանում է Վանեսա Պարադին:

<<Ես շպարվում եմ չափավոր և միշտ արագ: Շեշտադրումնե՞րը. թարթիչները և շուրթերը: Հենց դրանք են սահմանում դեմքի արտահայտությունը: Ես մի փոքր ներկում եմ թարթիչներս և աչքերս>>,- կիսվում է Կատրին Դենյովը:

<<Երբ ես փոքր էի, միշտ հայելու առաջ էի լինում, բայց ոչ այն պատճառաով, որ կարծում էի թե գեղեցիկ եմ: Ես, ասես, խոսում էի ինքս ինձ հետ, հարցեր էի տալիս ինձ: Ես տեսնում եմ բազմաթիվ աղջիկների, որոնք տարված են իրենց արտաքինով՝ կամ կազմվածքով, կամ դեմքով: Հետագայում նրանք անցնում են կնճիռներին:

Իհարկե, այդ հարցերով մտահոգվելը բոլորովին նորմալ է, բայց ինչ-որ պահի պետք է կանգ առնել, ուղղակի մոռանալ դրա մասին և վերջ: Ինձ դուր է գալիս, երբ ինձ հավանում են, բայց ես չեմ պատրաստվում ամբողջովին դրան նվիրվել: Ես երբեք չեմ ձգտել դառնալ աշխարհի առաջին գեղեցկուհին: Ինձ պետք էր, որ ինձ սիրեն այն բաների համար, ինչի որ ես հասել եմ, իմ ջանքերի համար, այն բանի համար, որ ես շատ գրքեր եմ կարդացել: Ես ցանկացել եմ հենց այդ կերպ արժանանալ ինձնով հպարտանալու իրավունքին>>,-ասում է Սոֆի Մարսոն:

<<Ֆրանսուհիները ծաղկում են 40 տարեկանում: Չեմ կարողանում համբերել>>,-խոստովանում է Ժուլյետ Բինոշը:

Հանրահայտ ֆրանսուհիների մեջբերումները գեղեցկության, մոդայի և ծերության մասին
http://ivona.bigmir.net/beauty/articles/368136-Citaty-velikih-francuzhenok--O-krasote--mode-i-starosti?
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!