Կապանի նույն թաղամասի երկու ընտրատեղամասերում մասնակցության ակտիվությունը տարբերվում է մեկը մյուսից
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Կապանի նույն թաղամասի երկու ընտրատեղամասերում մասնակցության ակտիվությունը տարբերվում է մեկը մյուսից


Կապանի նույն թաղամասի երկու ընտրատեղամասերում մասնակցության ակտիվությունը տարբերվում է մեկը մյուսից

 

Հեղինակ.

 

Կապանի նույն թաղամասի երկու ընտրատեղամասերում մասնակցության ակտիվությունը տարբերվում է մեկը մյուսից


Կապանի 38/16 ընտրատեղամասում հաշվառված Սաշա Քարամյանը հերթական ընտրություններից ոչ մի ակնկալիք չունի։ Սակայն չմասնակցել չէր կարող, քաղաքացիական պարտքը կատարելու համար է եկել։ Եվ այդպես քվեարկելու է շտապել ոչ միայն ինքը։

Նշված տեղամասում 1278 ընտրող է հաշվառված, ժամը երկուսի դրությամբ երեք հարյուրն էին քվեարկել։ Առավոտյան 8-ից մեկնարկած քվերակության ընթացքը խաղաղ ու բնականոն է, նշում է հանձնաժողովի նախագահը; Սակայն մասնակցությունն այստեղ կրկին ակտիվությամբ չի առանձնանում։

"Ես կարծում եմ, որ սովորական ընթացք է, կիրակի է ում որ ժամին հարմար է, էդ ժամին է գալիս, երևի մինչ երեկո ավելի կակտվիվանան",-նշեց հանձնաժողովի նախագահ Զավեն Ստեփանյանը։

Տեղամաս նաև դիտորդներ էին այցելել։ Ընտրությունների նորմալ ընթացքի մասին վկայեց նաև Արմեն Կարապետյանի վստահված անձը։
Իսկ ահա թիվ 38/17 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը գոհ է թաղամասի բնակիչների մասնակցությունից։ Ասում է , մարդիկ լավ տրամադրությամբ են տեղմաս մտնում, դեռևս ոչ մի արտառոց դեպք կամ միջադեպ չեն ունեցել։

Էդվարդ Բեգլարյան "Երևակայեք չէինք սպասում,որ ասյքան ակտիվ կլինեն, ընթացքը նորմալ, խաղաղ հարթ ըննթանում է"։

Թաղամասի երկու տեղամասերի հանձնաժողվների նախագհները ճշտել են բացակա ընտրողների թիվը։ Յուրքանչյուրում՝ մոտ 300։

Մարգարիտա Մանուկյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!