YouTube-ը վերջապես կբարելավի իր մեկնաբանությունների դաշտը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » YouTube-ը վերջապես կբարելավի իր մեկնաբանությունների դաշտը


YouTube-ը վերջապես կբարելավի իր մեկնաբանությունների դաշտը

 

Հեղինակ.

 

YouTube-ի տեսանյութերի մեկնաբանությունները հայտնի չեն որպես ինտելեկտուալ բանավեճերի տարածք, և երբևէ չեն էլ լինի: Սակայն Google-ին պատկանող տեսանյութերի ծառայությունն արդեն քայլեր է անում, ավելի կարևոր և պիտանի մեկնաբանություններ ցուցադրելու և ալիքի սեփականատերերին ավտոմատ կերպով որոշակի բառերով մեկնաբանություններ հեռացնելու հնարավորություն տալու ուղղությամբ:

<<Բարելավման ենթակա շատ բաներ կան>>, ասել է YouTube-ի արտադրանքի մենեջեր Նանդու Ջանակիրամը, երբ նրան հարցրին մեկնաբանությունների արդի վիճակի մասին: <<Շուտով մեկնաբանությունները կդառնան Ձեզ համար կարևոր նշանակություն ունեցող զրույցներ>>:

Ալիքի սեփականատերերը կարող են ստեղծել որոշակի բառերի սև ցուցակ, որոնք չեն ցանկանում տեսնել տեսանյութի մեկնաբանություններում: Այդ բառերը պարունակող մեկնաբանությունները կուղարկվեն <<քավարան>>, սպասելով միջնորդության:

YouTube-ը վերջապես կբարելավի իր մեկնաբանությունների դաշտը
http://mashable.com/2013/09/24/youtube-comments-upgrade/
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!