Դավիթ Բեկի ամրոցն ապականված է.այս կարծիքին է Տեր Ահարոն քահանա Մելքումյանը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Դավիթ Բեկի ամրոցն ապականված է.այս կարծիքին է Տեր Ահարոն քահանա Մելքումյանը


Դավիթ Բեկի ամրոցն ապականված է.այս կարծիքին է Տեր Ահարոն քահանա Մելքումյանը

 

Հեղինակ.

 

Դավիթ Բեկի ամրոցն ապականված է.այս կարծիքին է Տեր Ահարոն քահանա Մելքումյանը


1720-ական թվականներին Սյունիքի ազատագրական պայքարի կենտրոն Հալիձորի բերդն այսօր անբարեկարգ ու լքված տեսք ունի։ Մելիք Փարսադանյանների տոհմական ամրոցի պատերին, որոնց ներսում երկար ժամանակ աղոթել են կուսանաց անապատի աղջիկները, այսօր բնակիչների անխղճության հետքերն են մնացել. կավիճով ու մոխրով սրբավայրի պատերին տարատեսակ անուններ են դաջված։ Տարիներ առաջ Մշակույթի նախարարությունը նախագիծ էր մշակել բերդը վերականգնելու համար։ Քաջարանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանը նկարահանող խմբին հրավիրել էր ցուցադրելու 4 տարի առաջ ավարտված համարվող նախագծի թերացումները։ Գծագրերը ձեռքին քահանան մեկ առ մեկ մատնանշում էր ըստ ծրագրի ինչ և որտեղ պետք է լիներ, սակայն ինչ կա իրականում։ Նրանք պարզապես ապականել են սրբավայրը,-շեշտում է քահանան։

«Եթե մենք վերադառնանք, մտնենք պատմության պարիսպներից ներս, կտեսնենք, որ այստեղ ամեն մի թիզ հողի համար հայի արյուն է թափվել։ Մենք անտեսում ենք Դավիթ Բեկ , Մխիթար սպարապետ հերոսներին, ովքեր հայ տեսակը պահպանելու համար իրենց անձնվիրությունն են ցուցաբերել։ Ի դեպ, սա այն քիչ վանքերից է, որտեղ մետաղաձուլարան է եղել, Դավիթ Բեկն է այն կառուցել,որպեսզի զենք պատրաստի և թույլ չտա թշնամուն մտնել մեր տարածքներ»։

Պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության պետ Աստղիկ Հակոբյանի հետ հեռախոսազրույցում տեղեկացանք, որ այս նախագծի հետ ծառայությունը ոչ մի առնչություն չի ունեցել։ Աստղիկ Հակոբյանը շեշտեց. «4 տարի առաջ Մշակույթի նախարարությունը վերականգնելու նախագիծ էր սկսել։ Նախարարությանը կից գիտամեթոդական խորհուրդը նախագիծը հաստատել և իրականացման էր հանձնել հատուկ մասնագիտացված կազմակերպությանը, որոնք էլ հատուկ թույլտվությամբ եկել և անցել էին աշխատանքի, մենք այդ գործընթացների հետ ոչ մի կապ չենք ունեցել»,-նշեց ծառայության պետը։ Քահանա Մելքումյանը մտադիր է Մշակույթի նախարարություն դիմել և պարզել, թե ինչու է ավարտված համարվող նախագիծը հակասում բերդի իրական վիճակին։

«Եթե մենք մեր ձեռքով քանդում ենք մեր պատմությունը, հետևաբար մենք մեր ազգային տեսակն ենք սկսում ոչնչացնել։ Այսօր հացի խաչի պայքար է։ Այսօր այս վիճակն է, այս հրաշալի կուսանաց անապատի, հայտնի դեպքերին նկատի ունենալով, անտեսված, մոռացված,ապականված է մի կառույցի կողմից ,որ կոչված է պահպանելու, բայց այն իր ձեռքով ոչնչացրեց»։

Եկեղեցին է, որ կապում է աշխարհի բոլոր հայերին և այն, որ պատմական կարևոր նշանակություն ունեցող բերդն ու երկու եկեղեցիներն այսպիսի վիճակում են՝ աններելի է,- ասում է քահանան։ Նա մտադիր է Մշակույթի Նախարարություն դիմել ավարտված, բայց իրականում անավարտ նախագիծը վերանայելու համար։

Դավիթ Բեկի ամրոցն ապականված է.այս կարծիքին է Տեր Ահարոն քահանա Մելքումյանը


Մարգարիտա Մանուկյան
Տեսանյութը՝
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!