Այսուհետ ՃՈ Կապանի տուգանային հրապարարակ բերման կենթարկվեն նաև «անկարգ» կովերը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Այսուհետ ՃՈ Կապանի տուգանային հրապարարակ բերման կենթարկվեն նաև «անկարգ» կովերը


Այսուհետ ՃՈ Կապանի տուգանային հրապարարակ բերման կենթարկվեն նաև «անկարգ» կովերը

 

Հեղինակ.

 

Այսուհետ ՃՈ Կապանի տուգանային հրապարարակ բերման կենթարկվեն նաև «անկարգ» կովերը


Կիրակի Ճանապարհային ոստիկանության Կապանի տուգանային հրապարակ էին բերվել ոչ միայն օրինախախտ վարորդների ավոտմեքենաները, այլև քաղաքում շրջող անկարգ կովերը։ Առաջին հայացքից զվարճալի թվացող այս պատմությունը պարզապես համայնքի ղեկավարների համբերության բաժակն է լցրել։ Բազմիցս խոշոր եղջերավոր անասուն ունեցող քաղաքացիները զգուշացվել են, որ կենդանիներին քաղաք բաց չթողնեն, բայց ապարդյուն։ Դրանք ամենուր են։ Ուտում են հանդիպած ամեն կանաչ բան, մտնում աղբատեղեր՝ քաշքշում ու տարածքով մեկ փռում աղբի տոպրակները։ Սրա դեմն առնելու համար այսուհետ լուրջ քայլեր են ձեռնարկվելու։

«Կենդանին բռնելու դեպքում մենք բռնագրավում ենք,բանտարկում և համապատասխան նյութերը պատրաստում՝ ապրանքատերին ներկայացնելու համար»,-ասում է Կապանի քաղաքապետարանի անվտանգության ծառայության պետ Շահեն Բաբայանը:

Այս գործընթացը կազմակերպում են Կապանի քաղաքապետարանի մի քանի բաժինների աշխատակիցներն ու կոմունալ ծառայությունը։ Տարիներ շարունակ կովերը շրջել են քաղաքում, կերել ու աղտոտել։ Փողոցներում ամենուր կարելի է թրիքի թարմ հետքեր նկատել։ Անգամ քաղաքապետարանի այգում գրեթե ամեն օր կարելի էր հանդիպել մշտական եղջերավոր «այցելուներին»։ Նման անհարգալից վերաբերմունք այլևս չի թույլատրվի և քանի որ անասնատերերի մի մասն էլ անտարբերությամբ է պատասխանում աշխատակիցների հորդորներին, դա ավելի է ստիպում խստացնել պահանջները,- ասում է քաղաքապետարանի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետը։

Բոլոր անասնատերերը ծանուցագրեր են ստացել և տեղեկված են, որ իրենց անասունների անկարգությունների պատճառով այսուհետ իրենք ստիպված են լինելու հատուցել։ Ամենացածր տուգանքը, որ հասնում է պարզապես փողոցում թափառող անասունների տերերին 5000 դրամ է, սակայն որքանով կենդանին վնասի համայնքին, այնքան կհաշվարկվի և հատուցում կպահանջվի անասնատիրոջից։

Մարգարիտա Մանուկյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!