Apple-ը ներկայացրել է նոր iPhone 5S-ի և iPhone 5C-ի ամբողջ ներկապնակը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Հասարակություն » Apple-ը ներկայացրել է նոր iPhone 5S-ի և iPhone 5C-ի ամբողջ ներկապնակը


Apple-ը ներկայացրել է նոր iPhone 5S-ի և iPhone 5C-ի ամբողջ ներկապնակը

 

Հեղինակ.

 

Apple ամերիկյան ընկերությունը թողարկել է ոսկեգույն պատյանով iPhone 5S-ը:
Apple-ի նոր սմարթֆոնը ներկայացրել է մարկետինգի բաժնի փոխնախագահ Ֆիլիպ Շիլլերը: Մոդելը կունենա պատյանի գույնի երեք տարբերակ՝ սպիտակ, մոխրագույն և ոսկեգույն: iPhone 5S-ն ունի 64 բիթանոց ճարտարապետություն և հնարավորություն աշխատելու 32-x և 64-x միջուկային ծրագրերով, քանի որ iOS 7-ը երկու տարբերակն էլ ունի:
Ինչպես ասում է Շիլլերը, iPhone 5S-ում iOS 7 նոր պրոցեսորը իր հնարավորություններով 40 անգամ գերազանցում է 2007թ.-ի հունիսին արտադրված առաջին սերնդի iPhone-ի չիպին: Ընկերությունը ներկայացրել է նաև iPhone 5C-ն: Բյուջետային սմարթֆոնը կազմված է պլաստիկ պատյանից: Գնորդներին հասանելի կլինեն կանաչ, կապույտ, սպիտակ, դեղին և կարմիր տարբերակները: Ինչպես iPhone 5S-ը, 5C-ն նույնպես ունի iOS 7 պրոցեսոր:
iPhone 5C-ն ունի 8 մեգապիքսել առջևի և հետևի տեսախցիկ, հիբրիդային ինֆրակարմիր ֆիլտրով, որը թույլ է տալիս նկարել լայնաֆորմատ տեսանյութ, նույնիսկ վատ լուսավորության ժամանակ: Հայտնի են նաև նոր արտադրանքների գները: Նոր ապրանքների շուկա դուրս գալուն պես կդադարեցվի iPhone 5-երի վաճառքը, քանզի iPhone 5C-ն գրեթե նույնական է:
Վաճառքն սկսում է սեպտեմբերի 20-ին աշխարհի 9 երկրներում, որոնց շարքում չհայտնվեց Ռուսաստանը:

Apple-ը ներկայացրել է նոր iPhone 5S-ի և iPhone 5C-ի ամբողջ ներկապնակը

http://news.ykt.ru/article/14103
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!