Մեր գետերի աղտոտվածությունն ընդգծում է մեր փնթիությունը.Կապանի Ողջի և Վաչագան գետերն ամաչում են կապանցիների փոխարեն
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Մեր գետերի աղտոտվածությունն ընդգծում է մեր փնթիությունը.Կապանի Ողջի և Վաչագան գետերն ամաչում են կապանցիների փոխարեն


Մեր գետերի աղտոտվածությունն ընդգծում է մեր փնթիությունը.Կապանի Ողջի և Վաչագան գետերն ամաչում են կապանցիների փոխարեն

 

Հեղինակ.

 

Մեր գետերի աղտոտվածությունն ընդգծում է մեր փնթիությունը.Կապանի Ողջի և Վաչագան գետերն ամաչում են կապանցիների փոխարեն


Կապան մտնող ամեն հյուր մշտապես հիացել է քաղաքի երկու գետերով։ Ամեն քաղաք չէ, որ պատիվ ունի երկու խոշոր գետ ունենալ իր տարածքում։ Սակայն այդ առավելությունը հաշվի չեն առնում հենց գետերի տերերը՝ Կապանի բնակիչները։ Երկու գետերի ափերով էլ պարզապես զբոսնել ու հիանալ այլևս չի լինում։ Քաղաքացիների անգթությունը դրանց հանդեպ պարզապես անսահման է։ Ամեն տեսակի անպետք իր՝ սկսած կենցաղային ապրանքներից ու հագուստից, կարելի է տեսնել գետի մեջ։ Այս տհաճությունը զգում են ոչ միայն անցորդները, այլև հենց գետերը։ Վերջիններս մշտապես ամաչում են իրենց տերերի փոխարեն։ Կապանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Արմեն Ստեփանյանի խոսքով կատարված մաքրման աշխատանքները մեկ ամիս էլ չեն պահպանվում. բնակիչները շատ արագ ծածկում են գետի մակերեսը պոլիէթիլենային թափոններով։

Ծրագրերը նախատեսվում են, իրականացվում, սակայն արդյունքում մարդկանց խիղճը չի արթնանում։ Սա արատ է, որը վերացնելու համար տարիներ ի վեր կատարված ակցիաներն ու կոչերը անզոր են եղել։ Միևնույնն է, հույս են տածում, որ քաղաքակրթության զարգացմանը զուգընթաց մեր համաքաղաքացիների գիտակցությունն էլ կաճի և կնվազեն սրտացավության պակասից ստեղծված խնդիրները։

Քաղաքաշինության բաժնի պետը նշեց նաև, որ Վաչագան գետի հունի մաքրման, ջրային հայելիների վերականգնման ծրագրեր կան։ Նախատեսվում է Մելիք Ստեփանյան համար 43 շենքից մինչև Կապանի բժշկական կենտրոնի կամուրջն ընկած հատվածի հենապատերը նորոգել և հունը մաքրել։ Սակայն, անհրաժեշտ է, որ մարդիկ հասկանան ու պահպանեն մաքրությունը, քանի որ մեր գետերի աղտոտվածությունն ընդգծում է մեր փնթիությունը։ Ամոթ մեզ...

Մարգարիտա Մանուկյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!