Nissan-ը արտադրել է ժամացույց՝ Nismo
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Nissan-ը արտադրել է ժամացույց՝ Nismo


Nissan-ը արտադրել է ժամացույց՝ Nismo

 

Հեղինակ.

 

Խելացի ժամացույցները, որոնք թույլ են տալիս հետևել ավտոմեքենայի աշխատունակությանը, ինչպես նաև վարորդի վիճակին, ներկայացվել են Nissan-ի կողմից, տեղեկացնում է BBC-ն:
Ինչպես և շատ այլ սմարտ-ժամացույցներ, Nissan Nismo-ն չափում է սրտի աշխատանքի հաճախականությունը, մարմնի ջերմաստիճանը: Դրա հետ մեկտեղ սարքը թույլ է տալիս լրացուցիչ ինֆորմացիա ստանալ մեքենայի մասին, օրինակ՝ միջին արագության և վառելիքի ծախսման տվյալները:
Nismo ժամացույցները միանում են ավտոմեքենայի համակարգչային համակարգին: Օգտվողները կարող են ամբողջ կարևոր ինֆորմացիան միանգամից ժամացույցի վրա ստանալ: Nissan Nismo մոդելը ներկայացվել է Ֆրանկֆուրտում անցկացվող ավտոշոուի ժամանակ:
Հարմարանքը առաջին նման արտադրանքն է, որ ստեղծվել է Nismo-ի լաբորատորիայում: Լաբորատորիայի ինժեներները պլանավորում են հետագայում ստեղծել սարքեր, որոնք կկարողանան ստանալ էլեկտրոկարդիոգրամման և էլեկտրոէնցեֆալոգրամման: Արտադրողների նպատակն է ներկայացնել արտադրանք, որը կկարողանա չափել վարորդի հոգնածությունը, լարվածությունը և էմոցիոնալ վիճակը:
Nismo ժամացույցները հասանելի կլինեն երեք գույնով: Սարքի մարտկոցի ծախսը կբավականացնի մեկ շաբաթ: Մոդելը ղեկավարվում է էկրանի ընդամենը երկու կոճակով:
Հիշեցնենք, որ վերջերս Samsung-ը արտադրել է Galaxy Gear անունով խելացի ժամացույցներ:

Nissan-ը արտադրել է  ժամացույց՝ Nismo
http://zhelezyaka.com/novosti/raznoe/nissan-nismo-8760/
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!