Ինչպես երեխային հետ պահել համակարգչային կախվածությունից
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Ինչպես երեխային հետ պահել համակարգչային կախվածությունից


Ինչպես երեխային հետ պահել համակարգչային կախվածությունից

 

Հեղինակ.

 

Եվ ինչպե՞ս էին մենք ապրում առանց համակարգչի: Իսկ մենք ապրում էինք, և նույնիսկ շատ ուրախ: Նրանք, ովքեր մանկության տարիներին համակարգիչ չեն ունեցել, ունեցել են շատ այլ բաներ՝ բռնվոցի, ընկերություն և արկածներ: Ի՞նչ անել, եթե քո երեխան կախվածություն ունի համակարգչային խաղերից: Ինչպե՞ս նրան վերադարձնել մանկությունը:
Համակարգչային կախվածությունը մեծ խնդիր է բազմաթիվ ծնողների և երեխաների համար: Ինչպե՞ս այն հաղթահարել, ինչպե՞ս կանխել համակարգչային կախվածությունը: Այս մասին պատմում է հոգեբան Գոլցբերգ Եկատերինա Ալեքսանդրովնան:
Ժամանակակից աշխարհում արդեն բավականին դժվար է հրաժարվել համակարգչից, սակայն ծնողների համար կարևոր է իմանալ հիմնական օրենքներն ու սկզբունքները, որոնք կօգնեն խուսափել կախվածությունից: Չ՞է որ գաղտնիք չէ, որ բազմաթիվ ծնողների համար համակարգչով տարված երեխան <<հարմար է>>: Նա չի խանգարում ծնողներին զբաղվել իրենց գործերով՝ ճաշ պատրաստել, հեռուստացույց դիտել, հեռախոսով զրուցել: Այդպիսի երեխան չի ուզում ուտել, խմել, զբոսնել, այլ հանգիստ նստում է և ինչ-որ բանով զբաղվում:
Այստեղ պետք է հստակեցնել, որ համակարգչի տակ մենք հասկանում ենք նաև նոթբուք, պլանշետ, բջջային հեռախոս:
Համակարգչի հետ փոխհարաբերություններում կարևոր է պահել որոշ կանոններ: Դրանցից մեկը կոչվում է <<3-6-9-2>>:
Սա նշանակում է. մինչև 3 տարեկան ոչ մի համակարգիչ, մինչև 6 տարեկան ոչ մի համակարգչային խաղ, մինչև 9 տարեկան ոչ մի ինտերնետ, մինչև 12՝ այդ ամենը միայն ծնողների ներկայությամբ:
Սակայն եթե երեխան զբաղված չէ համակարգչով, ապա ինչո՞վ: Հենց այստեղ էլ պետք է օգնել երեխային գտնել այլընտրանքային զբաղմունքներ, որոնք նրան կհետաքրքրեն, կհամապատասխանեն նրա տարիքին, հնարավորություններին և պահանջներին: Այո՛, երեխային համակարգչից կտրելով, մենք պետք է իմանանք, թե ինչ կարող ենք առաջարկել դրա փոխարեն:
Ծնողներն իրենք պետք է ընտրեն: Ցանկանալով փոխել երեխային, նրանք պետք է փորձեն փոխել իրենք իրենց: Սակայն ոչ մի նյութական դժվարություն արդարացում չէ մեր՝ փող վաստակող ավտոմատի փոխակերպման համար: Եվ այն, որ համակարգիչը դարձել է բազմաթիվ երեխաների ընկերը, ծնողների մեղավորությունն էլ է:

Ինչպես երեխային հետ պահել համակարգչային կախվածությունից
http://ivona.bigmir.net/deti/development/366938-Kak-uberech--rebenka-ot-komp-juternoj-zavisimosti
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!