Բրազիլիայի բնակիչը աշտարակից ցած ընկնելուց հետո հրաշքով փրկվել է
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Բրազիլիայի բնակիչը աշտարակից ցած ընկնելուց հետո հրաշքով փրկվել է


Բրազիլիայի բնակիչը աշտարակից ցած ընկնելուց հետո հրաշքով փրկվել է

 

Հեղինակ.

 

Բրազիլիայի բնակիչը աշտարակից ցած ընկնելուց հետո հրաշքով փրկվել է

Բրազիլիայում 50-ամյա տղամարդը որոշել է վերջ տալ կյանքին՝ նետվելով էլեկտրական աշտարակից: Սակայն ճակատագիրն այլ լուծում էր պատրաստել. ինքնասպանն ընկնելուց հետո կենդանի էր մնացել:
Խոսե Ալվես Մոչադոն բարձրացել էր էլեկտրական աշտարակի գագաթը: Ականատեսների խոսքերով նրանք անմիջապես նկատել էին տարօրինակ մարդուն, որն ակնհայտորեն որոշել էր վերջ տալ կյանքին:
Ապշած անցորդները կանչել էին ոստիկանության և հրշեջ ծառայության աշխատակիցներին, որոնք տեղ հասնելուն պես սկսել էին բանակցություններ վարել: Սակայն բանակցությունները հաջողությամբ չէին պսակվել: Նույնիսկ Խոսեի մայրը չէր կարողացել հետ պահել որդուն այդ որոշումից:
Այն պահին, երբ փրկարարները հասել էին աշտարակի գագաթին, Խոսեն ցած էր նետվել: Անկման ժամանակ նա կառչել էր լարերից, հոսանքահարվել և ցած ընկել:
Խոսեն մոտակա հիվանդանոց էր տեղափոխվել գլխի վնասվածքով և բազմաթիվ այրվածքներով: Մոչադոյի բարեկամները տեղեկացնում են, որ նա այդ քայլին է դիմել աշխատանքում խնդիրներ ունենալու պատճառով:

My Webpage
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!