Երևանում «Միլիոնանոց երթի» նախաձեռնողն ընտանյոք ազատազրկված է եղել ԱՄՆ դաշնային բանտում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Երևանում «Միլիոնանոց երթի» նախաձեռնողն ընտանյոք ազատազրկված է եղել ԱՄՆ դաշնային բանտում


Երևանում «Միլիոնանոց երթի» նախաձեռնողն ընտանյոք ազատազրկված է եղել ԱՄՆ դաշնային բանտում

 

Հեղինակ.

 

Երևանում «Միլիոնանոց երթի» նախաձեռնողն ընտանյոք ազատազրկված է եղել ԱՄՆ դաշնային բանտում
Ռեժիսոր Արշակ Զաքարյանը վերջին շրջանում առավել աչքի է ընկնում իր քաղաքացիական անհնազանդության կոչերով և մայիսի 1-ին մեկ միլիոնանոց երթի կազմակերպման փորձերով: Երթը թեև ծրագրված էր իրականացնել ապրիլի 8-ին, սակայն հետաձգվեց, իր իսկ խոսքերով, «քաղաքական շահարկումներից զերծ մնալու պատճառով»:

Ո՞վ է իրականում Արշակ Զաքարյանը։ Նրա մասին պատմող նամակում գրված է, որ Արշակ Զաքարյանը, նույն ինքը՝ Archie, նույն ինքը՝ Lonely wolf, նույն ինքը՝ Solo Lobo, նույն ինքը՝ «Գելո», վարձու սպանության կազմակերպման համար 7 տարի (1999-2006 թթ.) անցկացրել է ամերիկյան դաշնային բանտում, որից 3-ը մեկուսացված մենախցում, Վաշինգտոնում հատուկ իր համար մշակված խստագույն ռեժիմի պայմաններում:

«2001 թ. «կնքվել» է Մեքսիկական հայտնի MM խմբավորման պարագլուխներից երկուսի կողմից և ստացել shot caller-ի՝ «նայողի» կարգավիճակ: 2002 թ. հետո ազատազրկումը կրել 4 տարբեր նահանգների դաշնային գաղութներում, բոլոր տեղերում էլ նույն shot caller-ի կարգավիճակում: Նրա անձնական գործում գրված է ruthless, racist, homophobic, possible connection to Russian Mob՝ «դաժան, ռասիստ, հոմոֆոբիկ (սեռական փոքրամասնություններին ատող), հնարավոր կապ ռուսական մաֆիայի հետ»։ Ի դեպ, նրա եղբայրը՝ նկարիչ Կարեն Զաքարյանը, ԱՄՆ-ում դատապարտված է 74 տարվա ազատազրկման:

Արշակ Զաքարյանը Միացյալ Նահանգներում աշխատել է 1992-94 թթ.: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա պատմեց, որ 92-ին երկու եղբայր որոշել են մեկնել Լոս Անջելես: Հայաստանի շրջափակման պայմաններում նպատակը եղել է ոչ թե գումար աշխատելը, այլ Հայաստանի և հայերի ամենամեծ սփյուռքի միջև կապ հաստատելը: Նա պատմեց, որ բարերարների օգնությամբ Լոս Անջելեսից Հայաստան իրենց չվերթով արցախյան ազատամարտիկների ընտանիքների համար օգնություն են տեղափոխել: Սակայն, 94-ին պարտերազմի ավարտից հետո, ինչպես Արշակ Զաքարյանն է ասում, իրենք «դարձել են անպետք», վերադարձել են Հայաստան, սակայն ՀՀՇ-ի ղեկավարությունը ռեպրեսիայի է ենթարկել իր ընտանիքին, իրեն առևանգել են, տանջել, տունն այրելու փորձ արել, և, ի վերջո, մահափորձեր իրականացրել, թունավորել են և այլն: Այդ ամենը, նրա խոսքերով, պահվում է Ներքին գործերի կամ այն ժամանակվա ՊԱԿ-ի արխիվներում:

«Իմ երեխան ԱՄՆ քաղաքացի է, և Միացյալ Նահանգների դեսպանատունը օգնել է մեզ հեռանալ երկրից, քանի որ կար քաղաքացու կյանքին և գույքին վտանգ պատճառող սպառնալիք»,- ասաց նա՝ հավելելով, որ 96-ին հրաժարվել է Գրին քարտից և վերադարձել Հայաստան: «99-ին ես գնացել եմ ԱՄՆ՝ օգնելու եղբորս, որը բանտարկված է... դա 94-ի ռեպրեսիայի արդյունք է, արդեն 19 տարի նա բանտում է»,- պատմեց Արշակ Զաքարյանը:

Սպանության համար նկարիչ Կարեն Զաքարյանը՝ Արշակ Զաքարյանի եղբայրը, 94 թ. դատվել է Կալիֆոռնիայի դատարանում: Նրա խոսքերով՝ եղբորն ուզում էին մահապատժի դատապարտել, բայց ամբողջովին ապացուցվել է նրա անմեղությունը, և նա դուրս է եկել բանտից, սակայն ԱՄՆ օրենքներին դեմ գնալով՝ նույն արարքի համար կրկնակի դատավարություն է իրականացվում։ «Ինքը պետք է մնար ներսում, որոշ ուժերի ձեռք էր տալիս, որ նա մնար ներսում, նրա վրա անօրինական գործ են հարուցել, նորից չի ստացվել դատել: Ռեպրեսիայի ենթարկելով մեր վկաների կեսին, իսկ մի մասին էլ վախեցնելով՝ ստիպեցին, որ երրորդ անգամ դատարան չգան։ Փաստորեն մենք արդեն գումար չունեինք պայքարելու, և մենք ուղղակի համակարգին զոհ գնացինք, և Կարենը դատապարտվեց 74 տարի»,-պատմեց ռեժիսորը՝ հավելելով, որ քանի որ ինքը շարունակում էր պայքարել, որ արդարությունը ջրի երես դուրս գա, իրեն էլ փորձեցին լռեցնել՝ 99-ին իր դեմ գործ հարուցելով, որ ինքը ցուցում է տվել, որ վկային սպանեն։ «Պարզվեց, որ մեր օգտին վկայություն տվող էր, դա աբսուրդների աբսուրդը դուրս եկավ: Միշտ էլ համակարգի դեմ պայքարելուց տուժող ես դուրս գալիս: Եվ եթե ես փորձեի պայքարել մինչև վերջ, ինչպես եղբայրս փորձեց, ապա ես էլ ցմահ բանտարկված էի: Եվ խայտառակ սուտ դուրս եկավ, ԱՄՆ դատախազությունն ինձ հետ պայմանագիր կնքեց, որ ես իմ վրա վերցնեմ մեղքերից մեկը», -այսպես է պարզաբանում իր յոթ տարիների ազատազրկումը Արշակ Զաքարյանը: ԱՄՆ օրենքները, նրա դիտարկմամբ, «մոդեռն ստալինիզմ» են հիշեցնում: Արշակ Զաքարյանն ասաց, որ ինքը յոթ տարի անցկացրել է բանտում, որպեսզի ունենա ընտանիք վերադառնալու հնարավորություն, իսկ եթե պայքարեր մինչև վերջ, ապա այսօր էլ բանտում կլիներ. «Ես երբեք չեմ ժխտել, չեմ թաքցրել իմ անցյալը, և չեմ հասկանում՝ ի՞նչ կապ ունի այս ամենը այն ամենի հետ, ինչ ես անում եմ»:

Անդրադառնալով նամակում նշված իր shot caller կարգավիճակին՝ Արշակ Զաքարյանը նշեց, որ բանտերում կան խմբավորումներ, և եթե դու այդ խմբավորումներից որևէ մեկում չես, ապա դու կարող ես ճնշված լինել։ Կար other խմբավորում, որոնց մեջ մտնում էին եվրոպացիներ, հունգարացիներ, ուզբեկներ, ռուսներ և հայեր։ Նրանց իրավունքները Արշակ Զաքարյանը պաշտպանել է՝ թույլ չտալով նրանց ճնշեն: Սա, նրա խոսքերով, բանտային քաղաքականություն է. «Եթե ապրում ես բատում, պետք է ապրես բանտի օրենքերով, եթե դրսում՝ դրսի օրենքներով։ Եթե դու բանտում դրսի օրենքներով ապրես, բանտից դուրս չես գա»:

Այս նամակը տարածողը, ըստ Արշակ Զաքարյանի, նպատակ ունի ջարդել շարժումը. «Երեկ ինձ Ժիրայր Սեֆիլյանը մի շատ լավ բան ասաց. «Արշակ, եթե ընկել են քո հետևից, ուրեմն դու ճիշտ ուղու վրա ես»»:

Նա նշեց, որ այս գործում փորձել են ներգրավել ընտանիքի գրեթե բոլոր անդամներին, բայց դա իրենց մոտ չի ստացվել, դա ամերիկյան-ստալինյան սիստեմն է. եթե քեզ ուզում են դատել, ստիպում են ստորագրել, որ չվնասեն քո ընտանիքին: «Նույնիսկ մորս դեմ էին գործ ուզում հարուցել՝ իբր անօրինական թոշակ ստանալու համար, որ նա երբեք չէր ստացել, սա ռեպրեսիայի միջոցներից մեկն է»,- ասաց Արշակ Զաքարյանը:

Նա պատմեց նաև եղբոր տաղանդի մասին. «Եղբայրս արվեստագետ է, նրա ստեղծագործությունները բանտը վերածել են դրախտի, նա նկարիչ է, նրա ցուցահանդեսները Նյու Յորքում են լինելու, շուտով Հայաստանում կլինի։ Նայեք այդ մարդուն, նայեք նրա գործերը՝ արդյո՞ք նա կունենար այդքան սառնասրտություն կնոջ սրտից կրակելու»:

Հարցին՝ ի՞նչ կապ ունեն տաղանդն ու հանցանքը, նա պատասխանեց, որ հանցագործությունը պետք է ունենա նպատակ և շարժառիթ, իսկ այս սպանությունը Կարենին վերագրելն անհնար է:

Ճշտեցինք նաև մեր զրուցակցի տարբեր անունների նշանակությունը. Archie-ին Արշակ Զաքարյանի ամերիկյան անվանում է, Lonely wolf նրան իսպանուհիներն են անվանել:
1in.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!