Խորվաթական հրուշակագործների համեղ որոշումը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Խորվաթական հրուշակագործների համեղ որոշումը


Խորվաթական հրուշակագործների համեղ որոշումը

 

Հեղինակ.

 

Խորվաթական հրուշակագործների համեղ որոշումը
Նրանց համար, ովքեր որոշել են համտեսել ,,ֆեյսբուքը,, և չեն վախենում կախվածություն ունենալ սոցիալական կայքերից, խորվաթական հրուշակագործները պատրաստել են համեղ որոշում:
Խորվաթիայի հանգստյան փոքրիկ քաղաք Տիսնոյում հայտնվել է պաղպաղակի նոր տեսակ, որն անվանվել է Մարկ Ցուկերբերգի հայտնի սոցիալական կայքի պատվին:
Սպիտակ-երկնագույն քաղցրավենիքի գինը կազմում է ընդամենը մեկ դոլլար: Ինչպես հայտնում է հրուշակագործարանի տերը, այդ խոհարարական գլուխգործոցի ստեղծման ոգեշնչողը եղել է իր տասնհինգամյա դուստրը:
Աղջկա հոր խոսքերով նոր պաղպաղակի վաճառքը լրջորեն մեծացրել է սրաճարանի եկամուտը:
My Webpage
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!