Մարգարիտա Մանուկյանի մենահամերգը Կապանում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Մարգարիտա Մանուկյանի մենահամերգը Կապանում


Մարգարիտա Մանուկյանի մենահամերգը Կապանում

 

Հեղինակ.

 


Մարգարիտա Մանուկյանի մենահամերգը  Կապանում

Մարգարիտա Մանուկյանի ձայնը հեռուստադիտողը ամեն շաբաթ ունկնդրում է «Սոսի» հեռուստատեսության եթերից՝ լուրեր լրատվական ծրագրի ժամանակ։ Իսկ այս անգամ նա որոշեց զարմացնել բոլորիս ու ներկայացավ նորովի՝ ոչ թե կոկիկ վերնաշապիկով ու դեմքի լուրջ արտահայտությամբ, այլ մեկ բառով ասած՝ մենահամերգով։ Մի քիչ պատմենք,թե ով է Մարգարիտա Մանուկյանը։ Ինչպես ինքն է ասում ՝ աչք է բացել երգելով ու մինչ օրս էլ երգում է՝ տանը, դրսում, աշխատանքի վայրում ու հիմա արդեն Կապանի մշակույթի կենտրոնի առայժմ փոքր դահլիճում։ Իսկ ո՞վ է նրա մեջ սեր արթնացրել երաժշտության նկատմամբ, անշուշտ ՝ երաժիշտ ծնողները։

Վահան Մանուկյանի գրած ստեղծագործություններին կապանցի հանդիսատեսը ծանոթ է , լսել է փոքրիկների ,ինչպես նաև դստեր շուրթերից մանկական համերգների ժամանակ ։ Ու այս անգամ էլ երիտասարդ երգչուհին իր երգացանկից առանձնացրեց այն երգը, որը գրել էր հայրը։ Ցավոք, նրա ծնողները հանրապետությունում չեն ու համերգին ներկա չէին, երգի պրեմերան կունկնդրեն ձայնագրված տարբերակով։

Մարգարիտա Մանուկյանը այժմ սովորում է ԵՊՀ-ի ժուրնալիստիկայի ֆակուլտետում , միաժամանակ աշխատում ։ Սա արդեն նրա 2 մենահամերգն է։
Մարգարիտային ունկնդրելու էին եկել հարազատները, ընկերները ու բոլոր նրանք, ովքեր սիրում են ջազ, փոփ-ռոք ու առհասարակ ում հետաքրքրել է երիտասարդ երգչուհու ձայնը ու կատարումը։ Հնչեցին տասնյակից ավելի երգեր, սակայն հանդիսատեսի համար դրանք քիչ էին։ Սա, իհարկե, լավագույն գնահատական է նորաթուխ երգչուհու համար, քանի որ եթե ականջը էլի է ուզում լսել, ուրեմն մենահամերգը կարելի է կայացած համարել։
Կարծում եմ Մարգարիտա Մանուկյան անունը մենք հաճախակի ենք լսելու ու ավելի մեծ բեմերից ու լեփլեցուն դահլիճներում։ Երգչուհին ևս այս կարծիքին է ։
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!