Լեյշմանիոզի բռնկման ամենախոցելի կետերը Հայաստանում Գորիսն ու Կապանն են
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Լեյշմանիոզի բռնկման ամենախոցելի կետերը Հայաստանում Գորիսն ու Կապանն են


Լեյշմանիոզի բռնկման ամենախոցելի կետերը Հայաստանում Գորիսն ու Կապանն են

 

Հեղինակ.

 

Լեյշմանիոզի բռնկման ամենախոցելի կետերը Հայաստանում Գորիսն ու Կապանն են


Հայաստանը վկայագրված է որպես մալարիայից ազատագրված տարածք,մեր բժիշկները տարափոխիկ հիվանդությունների կանխարգելման հաջող փորձ են ձեռնարկել, որի շնորհիվ կարողացել են հաղթահարել մալարիան։ Սակայն հանրապետության 35 տոկոսը մալարիածին ներուժ ունի և անընդհատ առկա է վտանգ. հնարավոր է բերովի հիվանդությունը կրկին բռնկվի մեր տարածաշրջանում։

Վերջին տարիներին, տարածաշրջանում սկսվել է գլուխ բարձրացնել մեկ այլ հիվանդություն՝ լեյշմանիոզը և առողջապահության նախարարության տվյալներով հիվանդացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է հենց Սյունիքում։ Այդ պատճառով էլ մասնագետները լեյշմանիոզի վերաբերյալ առաջին սեմինարը կազմակերպել են մարզկենտրոնում։
Տեղեկատվության պակասը, հիվանդության ուշացած աղտորոշումը և բուժումը, ուսուցանված կադրերի պակասը, բուժօգնության անմատչելիությունը, սարքավորումների պակասը, շների շրջանում հետազոտությունների բացակայությունը նպաստում են հիվանդության տարածմանը, շեշտում են մասնագետները։

Այս խնդիրները լուծելու համար համակարգված միջոցառումներ են անհրաժեշտ, քանի որ հիվանդությունը հիմնականում իր գերին է դարձնում երեխաներին։ Հայաստանում 12 տեսակի մլակներ կան, որոնք տարածում են այս հիվանդությունը, պատմական ժամանակագրության համաձայն Հայաստանում գրանցվել են և մաշկային և ընդերային լեյշմանիոզների դեպքեր։ Սակայն վերջին ժամանակներում սկսել է տարածվել ընդերային լեյշմանիոզը։

Սեմինարին հրավիրել էին ոչ միայն մարզի տարբեր բժշկական կենտրոնների այլև կոմունալ ծառայությունների աշխատակիցներին, քանի որ վերջիններիս առողջությունը աշխատանքի բերումով ավելի խոցելի է։ Հյուրերը նաև նկատել էին, թե որքան կեղտոտ է մարզկենտրոնը և որքան աղբակույտեր կան քաղաքում։ Հենց դրանք էլ բազմաթիվ հիվանդությունների համար պարարտ հող են դառնում։





Մարգարիտա Մանուկյան
նկարը՝ Phillipine.ru
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!