Կապանում նշվեց խաղողօրհնեքը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Կապանում նշվեց խաղողօրհնեքը


Կապանում նշվեց խաղողօրհնեքը

 

Հեղինակ.

 

Կապանում նշվեց  խաղողօրհնեքը



Օգոստոսի 18 Հայ առաքելական սուրբ եկեղեցին նշում է Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը։ Այն տիրամորը նվիրված տոներից ամենահինն է և 5 տաղավար տոներից 4-րդը ։ Կապանի Ս.Մ.Մաշտոց եկեղեցում տոնի առթիվ Սիսիանի հոգևոր հովիվ քահանա Տեր Ստեփանոսը սուրբ պատարագ մատուցեց ու օրհնեց ներկաներին ։

Ավանդության համաձայն Սբ. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում , շուրջ 12 տարի պահքով այցելել որդու գերեզմանն ու աղոթել։ Այցելություններից մեկի ժամանակ էլ նրան է հայտնվել Գաբրիել հրեշտակապետն ու ավետել Տիրամոր երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը։ Ս.Կույսի երկրային վախճանը եկեղեցին ննջում և ոչ թե մահ բառով է որակում՝ հասկանալի դարձնելու նրա երկինք փոխադրված լինելը։ Հայ կնոջ համար Սբ. Կույսն առաքինի , հավատավոր մոր , ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է ։

Աստվածածնի վերափոխման տոնի օրը Սբ. պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք։ Կապանցիներից ոմանք օրվա խորհուրդը հաշվի առնելով Ս.Մ.Մաշտոց եկեղեցի էին եկել զամբյուղներով, որոնց մեջ խորհրդանշական խաղող էր լցված։ Այդ օրը օրհնվում է նաև տարվա ողջ բերքը։

Միժամանակ մշակույթի կենտրոնում կազմակերպվել էր գոյուղմթերքների տոնավաճառ։ Ավանդույթի համաձայն այն միշտ հոկտեմբեր ամսին է լինում։ Կազմակերպիչները՝ Կամուրջ ՈՒՎԿ-ը և Կապանի տարծքային զարգացման հիմնադրամը , փորձեցին համատեղել։

Գյուղացիները հատկացված մեքենաներով իրենց այգիների բերք ու բարիքը հասցրել էին Կապան ու շտապում էին դասավորել սեղաններին։ Քանի որ այս տարին այնքան էլ բարենպաստ չէր , նրանք բերել էին այն, ինչը հաջողվել էր խնամել ու աճեցնել ։ Վիկտորիա Բաբախանյանը Կապան էր հասել Եղվարդից։ Առաջին անգամ է մասնակցում տոնավաճառին ու որոշեց օգտվել ընձեռված հնարավորությունից։ Գյուղում ջրի խնդրին այս տարի գումարվել էին նաև տերևակերնրը։


Իսկ ահա Խանում Փարամազյանը գյուղմթերքների վաճառքի մեծ փորձ ունի։ Հաճախորդներին նախապես տեղյակ էր պահել, որ քաղաք է գալու։ Դեռ չէր հասցրել դատարկել տոպրակները, գնորդները անմիջապես հավաքվցեին սեղանի շուրջը։ Ուժանիսի գրավիչ տեսքով հոնի նկատմամաբ ոչ ոք անտարբեր չմնաց։

Իսկ ահա Դավիթ Բեկը հաճախորդներին գրավեց գների մատչելիությամբ։ Այս գյուղում ևս գյուղացին դժգոհ է տարվա բերքից։ Իսկ անհամբեր հաճախորդները միանգամից աչքի ընկան, դեռ տոնավաճառը չսկսած ՝ շտապում էին մթերքների գները ճշտել ու թարմ ապրանք տուն տանել։

Տոնվաճառի ընթացքում հրապարակը լցվեց ազգային երգով ու պարով։ «Պարենք հայերեն» երիտասարդական նախաձեռնության մասնակիցները իրենց շարքերում ընդգրկեցին նաև Կապանում տեղակայված Ն զորամասի տղաներին ու պարեցին խաղողօրհնեքի տոնին նվիրված Ասռվածածնա պարը։

Հերմինե Միքայեյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!