«Գրքի բանկի» տաղավարում իրականացվել է գրքերի նվիրատվություն
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » «Գրքի բանկի» տաղավարում իրականացվել է գրքերի նվիրատվություն


«Գրքի բանկի» տաղավարում իրականացվել է գրքերի նվիրատվություն

 

Հեղինակ.

 

«Գրքի բանկի» տաղավարում իրականացվել է գրքերի նվիրատվություն


«Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» հռչակելուն նվիրված ամփոփիչ միջոցառումների շրջանակներում Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի և «Ֆլեշմոբ Դիվիզիա» երիտասարդական ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ ապրիլի 19-ին, ժամը 17:00-ից մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մեկնարկել է «Գրքի բանկ - նվիրատվության տաղավար» ծրագիրը։ Տեղադրված տաղավարում յուրաքանչյուրը կարող է գեղարվեստական կամ գիտահանրամատչելի գրքեր նվիրել:Միջոցառման կազմակերպիչների խոսքով ծրագրի նպատակը հանրության ուշադրությունը գրքին ու ընթերցանությանը ևս մեկ անգամ սևեռելն է: Միջոցառումը նաև բարեգործական նպատակ է հետապնդում. հավաքված բոլոր գրքերն այնուհետև կփոխանցվեն համայնքային գրադարաններին և ՀՀ տարբեր զորամասերի։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և Հասարակայնության հետ կապերի վարչությունը։

emedia.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!