Իժը խայթել է շիկահողի բնակչին
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Իժը խայթել է շիկահողի բնակչին


Իժը խայթել է շիկահողի բնակչին

 

Հեղինակ.

 


Իժը  խայթել  է  շիկահողի  բնակչին


Պարզվում է ՝ ամեն ծակոց չէ, որ կարելի է աչքաթող անել ու փշերին վերագրել։ շիկահողի բնակիչ 49- ամյա Համլետ Պատվականյանը ևս այս կարծիքին է։ « Եթե հետ չնայեի հնարավոր է հիմա այսպես ձեզ հետ չզրուցեի»,ասում է ։ Ոտքի ծակոցի չակերտավոր հեղինակը իժն էր։

Տուժած Համլետ Պատվականյանի խոսքով դեղին սպիտակ գույներից ու տեսքից է ենթադրել, որ իժ է . շիկահողում հաճախակի է սողուններին հանդիպում ։ Խայթոցը զգալուց հետո սպանել է ու դեռ այդ վիճակով 1կմ ոտքով քայլել՝ սպասելով մինչև հարևանը օգնության հասնի։ Միայն ափսոսում է, որ սողունին այնտեղ է թողել, պետք էր Կապան իջեցնել՝ ևս մեկ անգամ համոզվելու։

Բժիշկները բազմիցս են կրկնում , որ առաջին րոպեներին տեղաշարժվելն արգելվում է ։ «Փոքր- ինչ երկարաճիտ կոշիկներն են նաև օգնել, որ թույնը անմիջապես չտարածվի», ասում է տուժածի կինը։

Բարեբախտաբար Համլետ Պատվականյանին հնարավոր է եղել ժամանակին հասցնել Կապանի ԲԿ և հակաթույնը առաջին 40 րոպեների ընթացքւոմ հաջողվեց ներարկել։ Վնասվածքաբանի խոսքով մոտ 2 շաբաթից հետո նրան հնարավոր կլինի դուրս գրել։ Իսկ այժմ հիվանդին մնում է միմիայն ապաքինվել։
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!