Այսօր Կրկեսի միջազգային օրն է
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Այսօր Կրկեսի միջազգային օրն է


Այսօր Կրկեսի միջազգային օրն է

 

Հեղինակ.

 

Այսօր Կրկեսի միջազգային օրն է


Ամբողջ աշխարհում այսօր նշվում է Կրկեսի միջազգային օրը (World Circus Day), հայտնում է РИА Новости-ն։


Ըստ աղբյուրի՝ Կրկեսի միջազգային օրը նշվում է սովորաբար ապրիլի 3-րդ շաբաթ օրը:


Տոնն առաջին անգամ անցկացվել է 2010-ին՝ Եվրոպական կրկեսային միության և Կրկեսի միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ։


Կրկեսի միջազգային ֆեդերացիան՝ շտաբ-բնակարանով Մոնտե Կառլոյում, հիմնվել է 2008-ին Մոնակոյի արքայադուստր Սթեֆանիի հովանու ներքո։ Ֆեդերացիան ոչ կոմերցիոն կազմակերպություն է, որը ստեղծվել է կրկեսային արվեստի և մշակույթի զարգացմանն ամբողջ աշխարհում աջակցելու համար։


Կրկեսի միջազգային օրվա տոնակատարությունը տարիների ընթացքում դարձել է ավանդական. այս օրը կրկեսային խմբերը պատրաստում են հատուկ տոնական ծրագրեր, կազմակերպում են բաց դռների օր հանդիսատեսի համար և բարեգործական ակցիաներ, անցկացնում են փողոցային ներկայացումներ, ցուցադրություններ, կառնավալներ և երթեր ծաղրածուների, մարմնամարզիկների, աճպարարների և այլ կրկեսային արտիստների մասնակցությամբ։

http://www.hartak.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!