Կապանի քաղաքապետին կից երիտասարդական խորհուրդն արդեն գործում է
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Կապանի քաղաքապետին կից երիտասարդական խորհուրդն արդեն գործում է


Կապանի քաղաքապետին կից երիտասարդական խորհուրդն արդեն գործում է

 

Հեղինակ.

 

Կապանի քաղաքապետին կից երիտասարդական խորհուրդն արդեն գործում է


Կապանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում հուլիսի 10-ին կայացավ քաղաքապետին կից երիտասարդական խորհրդի անդրանիկ նիստը։ Այն ապաքաղաքական կառույց է, նոր է ձևավորվում և իր գործառույթն է Կապանին և կապանցիներին հուզող բոլոր խնդիրները բարձրաձայնել և լուծման ուղիներ առաջարկել համապատասխան մարմիններին։ Երիտասարդական խորհուրդի աշխատանքները լինելու են բաց և հրապարակային։

«Խորհրդի առաքելությունն է պարզ քվեարկությամբ բարձրացված հարցերը ներկայացնելով պատկան մարմիններին՝ ողջամիտ ժամկետներում լուծում պահանջել։ Կարծում եմ, որ խորհուրդն այս պահին շատ տեղին է ստեղծվել, որովհետև քաղաքում ունենք թե՜ երիտասարդությանը և թե՜ կապանցիներին հուզող բազում խնդիրներ»,-նշեց խորհրդի նախագահ Ռուդոլֆ Սարգսյանը։

Կազմի անդամների թիվը հստակցեված չէ, ցանկացած ժամանակ խորհրդի անդամները կարող են փոխվել, ավելանալ կամ պակասել։ Այժմ կազմում ընդգրկված են քաղաքի ուսումնական հաստատությունների, կուսակցությունների երիտթևերի, հասարակական հատվածի ներկայացուցիչներ,քաղաքի ակտիվ երիտասարդներ։ Նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» և «Դանդի փրիշըս մեթալս Կապան» ձեռնարկություններից են երիտասարդ ներկայացուցիչներ հրավիրվել ,որոնք ներկա կլինեն արդեն հետագա նիստերին։ Անդրանիկ նիստում քվեարկությամբ ընտրվեցին խորհրդի նախագահը, քարտուղարը։ Կրկին քվեարկությամբ ամեն անդամ պատասխանատվություն վերցրեց սպասարկել այն ոլորտը, որից քաջատեղյակ է։

Խորհրդի անդամները առաջին նիստում հասցրին փոխանակվել իրենց մտահոգություններով ու առաջարկներով։ Բարձրացված հիմնախնդիրներից առաջնային համարվեց քաղաքի երիտասարդության գործազրկությունը, որը քիչ թե շատ բուժելու համար տնտեսական ոլորտի պատասխանատու Կատերինա Գաբրիելյանն առաջարկեց փոքր դրամաշնորհային ծրագեր սկսել կամ համագործակցել աջակից միջազգային որևէ կառույցի հետ։ Կապանի քաղաքապետին կից երիտասարդական խորհուրդը հստակ գիտի իր անելիքը, մնում է սպասել, որ երիտասարդությունն իսկապես կգործածի իր ողջ ներուժը՝ քաղաքում առկա հիմնախնդիրների լուծմանն ընթացք տալու համար։

Մարգարիտա Մանուկյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!