Նոր որակի պետություն ստեղծելու ճանապարհին Նախախորհրդարանը Կապանում էր
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Նոր որակի պետություն ստեղծելու ճանապարհին Նախախորհրդարանը Կապանում էր


Նոր որակի պետություն ստեղծելու ճանապարհին Նախախորհրդարանը Կապանում էր

 

Հեղինակ.

 

Նոր որակի պետություն ստեղծելու ճանապարհին Նախախորհրդարանը Կապանում էր


Հունիսի 25ին Կապանում էին Նախախորհրդարան քաղաքացիական նախաձեռնության անդամները։ Կապանի քաղաքապետարանի Մշակույթի կենտրոնի հրապարակում հիմնականում տարեցներ էին հավաքվել։ Նրանց բուկլետներ ու տեղեկատվական թերթիկներ բաժանեցին, ոմանց նաև գրանցեցին որպես համախոհներ։ Այս քաղաքացիական նախաձեռնությունը ծրագիր ունի, որով փորձում է ստեղծել նոր որակի պետություն։ Նախաձեռնության անդամները երազում են ունենալ այնպիսի երկիր, որտեղ ամեն մարդ կապրի ու կաշխատի իր մասնագիտությամբ։

«Օրակարգը մեկն է՝ մենք պետք է ստեղծենք պետություն. այն ինչ այսօր ունենք, պետություն չէ։ Ամեն մեկս պետք է լծված լինենք մեր գործին»,- հայտարարեց նախախորհրդարանի քարտուղար Ժիրայր Սեֆիլյանը։

"Երազանք ունեմ, որ իմ երկիրը չլինի վիրավոր ծիրանենիների երկիր",- ասում է ժամանակին արտագաղթած ու այժմ նորից վերադարձած բանասեր, թարգմանիչ Սյուզան Սիմոնյանը։

«Մենք հասկանում ենք, մենք գիտակցում ենք, որ մենք ամեն օրվա հետ կորցնում ենք մեր երկիրը, քանզի կորցնում ենք մեր երկրի ամենագլխավոր հարստությունը՝ մարդկային ներուժը,որը գաղթականի ցուպն առած լքում է երկիրը»։

Բանախոսներն անընդհատ շեշտում էին Սյունիքի ռազմավարական նշանակությունը, հիշում պատմական անցքերը, որտեղ Սյունիքը պատվով պայքարել է ներքին ու արտաքին թշնամիների դեմ։

« 21թ-ին Սյունիքը հյուսիսին , հարավին, արևմուտքին ու արևելքին պարտադրեց իր կամքը, հիմա էլ կարող է պարտադրել։ Սյունիքը Հայաստան աշխարհի բերդն է»,-շեշտեց ազատամարտիկ Հարություն Մեսրոպյանը։

Բնականաբար քննադատական խոսքեր հնչեցին իշխանությունների հասցեին։ Բնապահպան ու լուսանկարիչ Եղիա Ներսիսյանն իր ելույթում խոստացավ համերկրացիներին ՝ միասնության դեպքում փոխել իրականությունը։

«Մենք չենք եկել ձեզ առաջնորդ լինենք, մենք ասում ենք ձեռքդ տուր ինձ, եկեք փրկենք մեր ժողովրդին, եկեք փրկենք մեր երկիրը, դուրս հանենք այս վիճակից»։

Քաղաքացիական շարժումը կոչվում է նախախորհրդարան, որովհետև խորհրդարանն այն կառույցն է որ ընտրվել է, իսկ նախախորհդարանը դեռ պիտի ստեղծվի,-ասում են նախափեռնության անդամները։
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!