Նախաձեռնող խումբը մտադիր է հեռուն գնալ
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Նախաձեռնող խումբը մտադիր է հեռուն գնալ


Նախաձեռնող խումբը մտադիր է հեռուն գնալ

 

Հեղինակ.

 

Նախաձեռնող  խումբը   մտադիր  է հեռուն  գնալ

Հայջրմուղկոյուղու աշխատակիցները մոտ 1 շաբաթ է Կապանի Հ. Ավետիսյան փողոցում փորձում են տարիներով չգործող կոյուղու խողովակաշարը բացել։ Նրանք հաճախ ստիպված են լինում աշխատել ձեռքի տակ եղածով՝ պարան, դույլ, բահ և ձեռնոց։ Մեր տեսածը դրա վկայությունն էր։ Բարեբախտաբար այս անգամ գոնե Սիսիանից մեքենա էր ուղարկվել, այլապես անհնար կլիներ հողով ու ծառարմատներով տարիներով խցանված խողովակը բացել։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում բուռն քննարկման առիթ էր տվել նաև կոյուղաջրերը գետը թափվելու փաստը։ Կապանցիները առաջարկել էին ինչքան հնարավոր է կոյուղաջրերը քաղաքից հանել և գետը չլցնել։ Այսօր մեր նկարահանող խումբը տեղում ավելի մանրամասն ծանոթացավ աշխատանքներին։

Հունան Ավետսիայն փողոցի կույուղատար խողովակաշարը, ըստ Հայջրմուղկոյուղու Կապան տեղամասի պետ Հովհաննես Գևորգյանի ,հենց այս նպատակով է սկսելու գործել։ Մաքրման աշխատանքները ավարտելուց հետո կոյուղաջրերի 80 տոկոսը այս խողովակաշարով է թափվելու գետը, բայց քաղաքից դուրս թունելի մոտակայքում։ Ի դեպ 70-ական թթ-ից մինչև հիմա կոյուղաջրերը հեռացվում էին այս հատվածում և դիտահորի հարևանությամբ գտնվող կանգառից էլ մարդիկ առայսօր ավտոբուս են նստում։ Բարեբախտաբար դիտահորը կփակվի և գարշահոտությւոնն էլ կվերանա։

Իսկ ինչու՞ հենց հիմա սկսեցին մտածել կոյուղաջրերը քաղաքից հանելու մասին։ Ինչու 25 տարուց ավելի կապանցիները ստիպված էին դիմադրել,մանավանդ եթե խողովակաշարը կար, պարզապես բացել էր պետք։
՜ ջրամատակարարումը բարելավելուՙ Կապանում տեղակայաված Ն զորամասով անցնող կոյուղատար խողովակների մի մասը փոխելու ծրագրեր կան՜ , ասում է տեղամասի պետը ։ Ծառայության աշխատակիցները անելիքներ ունեն նաև Բաղաբերդ թաղամասում։ Համար 15 շենքի մոտակայքով ևս կոյուղու խողովակ է անցնում, որտեղով էլ շենքերի կեղտաջրերը կրկին թափվում են գետը։ Այս թաղամասում կարելի է ասել սանիտարական ոչ մի կանոն չի գործում։ Բնակիչների թափած աղբից գոյացած թմբերը շատ հաճախ խոչընդոտում են հայջրմուղկոյուղու աշխատակիցների գործը։

Իսկ ահա նախաձեռնող խմբին հայջրմուղկոյուղու այս քայլերը հետ չեն պահում , նրանք մտադիր են մինչև վերջ գնալ և իրավական ճանապարհով հասնել իրենց նպատակին։ Ինչ վերաբերում է համայնքի միջոցներով սպասարկում իրականացնելուն , խումբը նաև սրա մասին է մտածել։
Թե ինչպես կզարգանան իրադարձությունները ցույց կտա ժամանակը։

Հերմինե Միքայելյան
Նախաձեռնող  խումբը   մտադիր  է հեռուն  գնալ
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!