Զոհված ազատամարտիկի երեխաները կացարան չունեն
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Զոհված ազատամարտիկի երեխաները կացարան չունեն


Զոհված ազատամարտիկի երեխաները կացարան չունեն

 

Հեղինակ.

 

Զոհված ազատամարտիկի երեխաները կացարան  չունեն

93թ-ին զոհված ազատամարտիկ վաչագանցի Կորյուն Թևանյանի այրին ու ընտանիքը ստիպված են լքել սեփական տունը ։ Երկահարկանի շինությունը քար առ քար փուլ է գալիս։ Վերջին օրերին տեղացած անձրևներից հետո փաստի առաջ են կանգնել՝ կամ ապրել վախը սրտում ,որ մի օր փայտերի ու քարերի տակ կմնան, կամ թողնել հեռանալ, սակայն ու՞ր։

Ընտանիքի անդամները ննջասենյակի լուսամուտով են տուն մտնում ։ Դժբախտ պատահարից խուսափելու համար Լուսիկ Թևանյանը երեխաներին ու թոռներին խնդրել է ժամանակավոր քաղաքում վարձով ապրել, մինչև ստեղծված իրավիճակից ելք գտնվի։ 2010թ-ից տունը 4-րդ կարգի վթարայնության է և ենթակա է քանդման ։ Այս եզրակացությունը կազմվել է քաղաքաշինության նախարարության « Սեյսմակայուն շինարարության և կառուցվածքների պահպանման հայկական գիտահետազոտական ինստիտուտ"-ի կողմից։ "Ազատամարտ" կոմիտեի նախագահի խոսքով տիկին Լուսիկը փաստաթղթերը փոքր - ինչ ուշ է ներկայացրել ։

" Ինչ փաստաթուղթ պահանջեցին, ձեռք բերեցի, ասում է զոհվածի այրին։ Ում ասես որ չդիմեցի, մի քանի անգամ էլ պաշտպանության նախարարին եմ նամակ գրել"։ Սակայն փաստը այն է, որ զոհված ազատամարտիկ Կորյուն Թևանյանի ընտանիքը գրեթե անօթևան է մնացել։ Պատշգամբը, լուսամուտները ամբողջը հարևանների օգնությամբ փայտե հենասյուներով մի կերպ ամրացվել են ։ Սակայն այս ամենը ժամանակավոր է ։ Ճաքերն ու փլվածքները ամենուր են։ Պատերը իրենք են ամեն ինչ պատմում։

93 թ-ին Զանգելանի գյուղերից մեկում Կորյուն Թևանյանը զոհվեց, մահից հետո 3 երեխաների հոգսը իր վրա վերցրեց կինը։ Իսկ Լուսիկ Թևանյանը 3-րդ կարգի հաշմանադամ է։ Թոշակով ու նպաստով են ապրում։

Կորյուն Թևանյանի մասին գյուղում բոլորը գիտեն , նրան ճանաչում էին որպես հայրենասեր ու խիզախ անձնավորություն, երեխաներին նվիրված ու ընկերասեր։ Իսկ այսօր նրա ընտանիքին օգնության ձեռք մեկնող չկա, ամեն տեղ պատասխանում են՝ սպասեք կլինի։

Սյունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ զոհված ազատամարտիկների բնակարանային խնդրի լուծման ծրագիր կա և երևի թե իրականացվում է։ Բայց որոշակի ժամկետ չնշվեց ։ Իսկ 2005-ին զոհված և հաշմանդամ ազատամարտիկների բնակարանային խնդիրներով զբաղվելու նպատակաով հանձնոժողով է ստեղծվել։ Այն միայն զբաղվում է թղթաբանական հարցերով։
Մարզպետարանում զոհված ազատամարտիկի ընտանիքին խորհուրդ տվեցին սպասել իրենց հերթին կամ դիմել քաղաքապետարան ժամանակավոր կացարանով ապահովելու համար։ Մնում է հուսալ, որ մինչ այդ տունը չի փլվի։

Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!