Սիրահար զույգեր. Հաղթանակի այգում մի զբոսնեք, ձեզ կարող են ԲԱԺԻՆ տանել
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Սիրահար զույգեր. Հաղթանակի այգում մի զբոսնեք, ձեզ կարող են ԲԱԺԻՆ տանել


Սիրահար զույգեր. Հաղթանակի այգում մի զբոսնեք, ձեզ կարող են ԲԱԺԻՆ տանել

 

Հեղինակ.

 

Սիրահար զույգեր. Հաղթանակի այգում մի զբոսնեք, ձեզ կարող են ԲԱԺԻՆ տանել




Վերոհիշյալ զբոսայգու կողքովն անցնելիս ընկերոջս հետ որոշեցինք զբոսնել...Քայլեցինք մեր ծանոթ ու սիրելի կողմով՝ այգու մուտքից աջ ուղիով։ Ինչպես գիտեք, այնտեղ երկհարկանի շինություն կա, որտեղ մեծ "բալկոն" կա՝ քաղաքի տեսարանով։ քայլեցինք այդ կողմ։ Մեկ ուրիշ զույգ էր նստած, զրուցում էին։ Մի քիչ հեռու քայլեցինք, դեռ չէինք տեղավորվել, երբ նկատեցինք, թե ինչպես զույգին կապույտ բերետավոր մի ոստկան մոտեցավ ու տղային հեռու կանչեց։ Աղջիկը շվարած էր։ Մի քիչ սպասեցինք, տեսանք ուշանում է , աղջիկն էլ վախենում էր։ Մի փոքր էլ հեռանալով, շարժումներով հասկացրինք, որ մեզ մոտենա. եկավ։

Հարցրինք ինչու տարան տղային, ասաց. «ոստիկանը եկավ ու ասեց - Մի րոպե գաս ախպեր»։ Գրեթե տասնհինգ րոպե հեռվից հետևում էինք, չգիտեինք էլ գնանք, թե մնանք, խեղճ ու վախեցած աղջկան մենակ չէինք թողնի։ Շուրջներս էլ էլի ոստիկաններ էին պտտվում։ Ձեռքերի շարժումներին էինք հետևում, սկզբում տղան հանգիստ էր, ոստիկանը դերի մեջ , հարցեր էր տալիս։ Հետո տեղերով փոխվեցին, տղան հեռախոս հանեց, ինչից արագ փոխվեց ոստիկանի վարքն ու մի քանի րոպե անց տղան հետ եկավ։ Ընկերս բնականաբար հարցրեց ինչ էր եղել։

«Սկզբից ասաց գրպաններիդ պարունակությունը ցույց տուր, հետո հարցաքննեց , թե որտեղից եմ ու քանի տարեկան։ տեսավ ոչ մի "չեպե" չի գտնում ,էլ ասաց արգելված տարածք եք մտել,ուրիշի սեփականությունա, քեզ ու ընկերուհուդ բաժին պիտի տանենք։ Ծնողները կգան ու փաստաթղթերով կներկայանան, սահմանված տուգանք կա կմուծեն ու վերջ։ Բայց ասումա, տենց երևի խայտառակ կլինեք , ուզում ես ախպեր, ուրիշ ձև մտածենք։ Ուրիշ ձևն էլ էն էր, որ գրպաններիս պարունակությունը ցույց տալուց փողերս էր տեսել։ Փող էր ուզում։

Հանեցի, որ հազար դրամ տամ, սա թե հո ձեռ չես առնում այ ախպեր, ու նման արտահայտություններ։ Հանեցի հեռախոսս, անկախ ինձնից, չգիտեմ էլ ինչի, սկսեցի համարներս նայել, սա վախեցավ, թե բա էդ ուր ես զանգում, իրավունք չունես։ Այստեղ սկսեցի խոսել ու հասկացրի, որ տեղյակ եմ իմ իրավունքներին ։ Նաև ասացի, որ արգելված տարածքների վրա գոնե քող են կապում, կամ ցուցանակով զգուշացնում, իսկ սա ի՞նչ արգելված, ամեն անցնող դարձող կարող է նստել այստեղ։ Մի խոսքով, ոչ հազար դրամը ստացավ, ոչ էլ բաժին գնացինք, քել Մարի, գնանք էս այգուց» ,_պատմեց Արմանը։

Մարին հուզված էր, մինչ ընկերը հեռվում էր, մի քանի անգամ լաց եղավ։ Մենք էլ նրա պես անհանգիստ էինք։

Վերնագրում դիմել եմ սիրահար զույգերին. Բնականաբար նրանք են հենց վերջիններիս թիրախը։ Ընկերուհուց կտրելով ու հեռվում «լոլո» կարդալով փող պոկել են ուզում՝ բաժին տանելով են վախեցնում։ Դե արի ու այսքանից հետո հավատա երկրիդ ոստիկանին։

նկարը՝ www.geolocation.ws
Մ.Մ.
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!