Գործազրկության թվի նվազումը չի խոսում իրական պատկերի մասին
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Գործազրկության թվի նվազումը չի խոսում իրական պատկերի մասին


Գործազրկության թվի նվազումը չի խոսում իրական պատկերի մասին

 

Հեղինակ.

 


 Գործազրկության թվի  նվազումը  չի  խոսում իրական  պատկերի  մասին

Սյունիքի մարզում գործազուրկների թիվը ապրիլի 1-ի դրությամբ 4243 է, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4503-ի դիմաց։ Սա չի նշանակում, որ մարդկանց կյանքը բարելավվել է ։ Պատճառները տարբեր են,դրանցից մեկն էլ այն է,որ մարդիկ նախընտրում են արտերկրում աշխատանք փնտրել,- ասում է զբաղվածության մարզային կնետրոնի տնօրեն Ռուբեն Պողոսյանը:

Մարդկանց մի մասն էլ վաղուց արդեն հույսը կտրել է Զբաղվածության մարզային կենտրոնից, գրանցվելուց հետո իրենց համապատասխան աշխատանք գտնելը շատ քչերին է հաջողվում։ շատերը պարզապես նախընտրում են չգգրանցվել։ Իսկ երիտասարդներից ոմանք այնուամենայնիվ այստեղ են հասնում՝ ՝ փորձելով օգտվել հնարավորությունից՝ գուցե ստացվի։ Ամենատարբեր մասնագիտության տեր մարդիկ են դիմում՝ բուժքույր, երաժիշտ, վարսահարդար։ Առավել դժվար է նրանց համար, ովքեր աշխատանքային փորձ չունեն։ Զբաղվածության մարզային կենտրոնում նրանց առաջարկում են օգտվել ծրագրերից, սակայն ոչ բոլորն են համաձայնում։

Եթե նախկինում մարդկանց գերակշիռ մասը իսկապես ցանկանում էր աշխատել ու ընտանիքը կերակրել,ապա այսօր պատկերը փոքր-ինչ այլ է։ Օրինակ մատուցող աշխատել ոչ բոլորն են ցանկանում։ Հիմնականում ձգտում են հանգիստ ու հարմար գործ գտնել ,իհարկե,ոչ ցածր աշխատավարձով ։

Հերմինե Միքայելյան
 Գործազրկության թվի  նվազումը  չի  խոսում իրական  պատկերի  մասին

Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!