Կոյուղագիծը նորոգվում է կրկին գետը աղտոտելու համար
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Կոյուղագիծը նորոգվում է կրկին գետը աղտոտելու համար


Կոյուղագիծը նորոգվում է կրկին գետը աղտոտելու համար

 

Հեղինակ.

 

Կոյուղագիծը  նորոգվում  է  կրկին գետը աղտոտելու  համար

Բազմիցս ենք անդրադարձել Կապանի կոյուղագծերի անմխիթար վիճակին ։ Ժամանակ առ ժամանակ ծառայության աշխատակիցները այս կամ այն թաղամասում փորձում են խցանված խողովակները բացել։ Իսկ այսօր նրանք Հունան Ավետիսյան փողոցում էին։ 20 տարուց ավելի այս հատվածով անցնող մոտ 1կմ-ոց կոյուղու խողովակաշարը չի շահագործվել։ Հիմա որոշել են բացել ու աշխատեցնել։ Սիսիանից ուղարկված մեքենայի միջոցով խումբը դիտահորերից դույլերով ավազ ու ծառի արմատներ էր հանում։ Կոյուղու ծառայության աշխատակիցները անգամ ստիպված էին դիտահոր մտնել և ծառի արմատները կտրտել ։ Այլապես խողովակաշարը հնարավոր չէր լինի բացել։ Տարիների ընթացքում այնքան էր ավազով ու կեղտով լցվել,որ արդեն դիտահորերից դուրս էր գալիս ճանապարհը։

Ի դեպ այս հատվածը Հ. Ավետիսյան փողոցի շենքերի հետ կապ չունի։ Բաղաբերդ, Հալիձոր թաղամասերի կոյուղաջրերը Կապանում տեղակայված ն զորամասի մոտ շարունակվում են թափվել գետը։ Հունան Ա. Փողոցի կոյուղին բացելուց հետո դրանք այստեղով հոսելով կգնան ու կթափվեն գետի մի այլ հատված։ Խողովակներից դուրս բերված ծառի արմատներն ու ավազը, ծառայության աշխատակիցների խոսքով, կթափվեն համապատսխան աղբարկղերը։ Կոյուղու հավերժական խնդիր կա նաև Կապանի շինարերների թաղամասում։ Հունան Ա, փողոցում գտնվող կոյուղու մաքրման աշխատանքները կտևեն մոտ մեկ շաբաթ ։

Իսկ մինչ դրանց ավարտը կապանցի վարորդները պետք է համբերատար և զիջող լինեն, այդ ընթացքում երթևեկությունը մի քանի ժամով միակողմանի է լինելու ։

Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!