Բարձր ճնշումը սեռ ու տարիք չի հարցնում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Բարձր ճնշումը սեռ ու տարիք չի հարցնում


Բարձր ճնշումը սեռ ու տարիք չի հարցնում

 

Հեղինակ.

 

Բարձր  ճնշումը  սեռ  ու  տարիք չի  հարցնում

Եթե տարիներ առաջ ինսուլտը և ինֆարկտը հատուկ էին 50-ը կամ 60-նն անց մարդկանց ,ապա այսօր երիտասարադների շրջանում ևս դեպքերը չեն բացառվում։ Բարձր ճնշման մասին նախկինում միայն մեծահասակներից էինք լսում, հիմա արդեն գրեթե բոլորն են զգացել դրա ազդեցությունը։ Կապանի Բժշկական կենտրոնի թերապևտիկ բաժանմունքի վարիչի խոսքով ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ տառապում են զարկերակային հիպերտենզիայով։ Հունիս-հուլիս ամիսներին բարձր ճնշմամբ տառապող մարդիկ սկսում են զգուշանալ, եղանակային կտրուկ փոփոխությունները անմիջապես են ազդում նրանց վրա ։

Կապանի ԲԿ-ի թերապևտիկ բաժանմունքը այս ամիսներին հատկապես առավել ծանրաբեռնված է աշխատում։ Հիվանդասենյակներում այսօր 17 հիվանդ ստացիոնար բուժում է ստանում։ Այս ժամանակահատվածում եղել են նաև ծանր դեպքեր, օրինակ օրեր առաջ կլինիկական մահ տարած հիվանդը բժիշկների հսկողության տակ գտնվելուց հետո, ապաքինվել և այսօր տուն է վերադարձել։

Ցանկացած վատ լուր կամ տհաճ մարդու հետ շփումը կարող է բարձր ճնշման և գլխացավի պատճառ դառնալ ։ Մարդիկ չափազանց դյուրագրգիռ են դարձել։ Մասնագտեները դա կապում են նաև սննդի, եղանակի և կենսակերպի հետ Գայանե Այվազյանը խորհուրդ է տալիս հիպերտոնիկ հիվանդներին ինքնաբուժությամբ չզբաղվել և ժամանակին դիմել բժշկի։ Ամառային ամիսներին սրտային անբավարարությամբ հիվանդներին բժշկուհին հորդորում է հեղուկները չափավոր օգտագործել, իսկ առհասարակ ցանկալի է շոգ եղանակաին ոչ գազավորված հեղուկներ օգտագործել։

ԲԿ-ի նորոգման պատճառով թերապևտիկ բաժանմունքը տեղափոխվել է վիրաբուժական բաժանմունքի 3-րդ հարկը։ շատ հիվանդներ տեղեկացված չեն այս մասին, և կարծում են իրենց չեն ընդունի,- ասւոմ է ։բաժանմունքի վարիչը ։ Գայանե Այվազյանի խոսքով այստեղ բոլոր հարմարությունները կան։

Հերմինե Միքայելյան

Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!