Ստորագրահավաք հանուն որակյալ ջրի
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Ստորագրահավաք հանուն որակյալ ջրի


Ստորագրահավաք հանուն որակյալ ջրի

 

Հեղինակ.

 

Ստորագրահավաք հանուն որակյալ  ջրի

Այսօր Կապանի Արամ Մանուկյանի արձանի հարևանությամբ և չարենցի փողոցում սեղաններ էին դրված։ Ցուցատախտակներին գրված «Պահանջում ենք մեր ջուրը վերադարձնել համայնքին» տողերը կարդալով՝ բնակիչները մոտենում էին և հերթով ստորագրում։ Նրանցից շատերը տեղեկացված են խնդրի մասին և դեմ են համայքնի սեփականությունը Հայջրմուղկոյուղուն հանձնելուն :




Հունիսի 7-ի ավագանու նիստից առայսօր կապանցիներին հանգիստ չի տալիս այն միտքը, որ համայնքի սեփականություն հանդիսացող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը 25 տարի ժամկետով անհատույց կտրվեն «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին։ Նիստից հետո մի խումբ ՀԿ-ի ներկայացուցիչներ ու ակտիվ կապանցիներ քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի և ավագանու անդամների հետ հանդիպեցին, քննարկեցին ՝ փորձելով հետ պահել նման պայմանագիր ստորագրելուց։ Դժգոհողները համոզված են, որ դրանից հետո ոչ միայն ջրի որակը չի փոխվի ,այլև սակագինը կբարձրանա։ Իսկ վթարների թիվն էլ չի պակասի։ Որ պետք չէ հավատալ ներդրումային ծրագրերին ։ Արդյո՞ք այդ գումարները ճիշտ նպատակին կծառայեն։


Այս և նման այլ հարցեր կապանցիներին Հայջրմուղկոյուղուն չվստահելու առիթ են տալիս։ Սակայն քննարկումը այդպես էլ ցանկալի արդյունք չտվեց։ Խնդիրը մնում է չլուծված։ Նախձեռնող խմբի հերթական քայլը այսօրվա ստորագրահավքն էր։ Այդպիսով կապանցիները փորձում են պայքարել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ՝ հույս ունենալով , որ գուցե բողոքի ալիքը կօգնի քաղաքապետարանին հետ պահելու պայմանագիրը ստորագրելուց։ ։

Փոխարենը ակտիվիստները առաջարկում են բաժանորդավճարներից գոյացած գումարներով լուծել ջրամատակարարման և ջրահեռացման խնդիրները։ չէ որ դրանք այնքան էլ փոքր թիվ չեն կազմում։ « Մեր գրպանից մեզ համար», այսպես են կարծում նախաձեռնողները։

Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!