Եգիպտոսը խզել է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Եգիպտոսը խզել է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ


Եգիպտոսը խզել է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ

 

Հեղինակ.

 

Եգիպտոսը խզել է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ


Եգիպտոսի նախագահ Մոհամմեդ Մուրսին հունիսի 15-ին հայտարարել է Սիրիայի հետ ունեցած դիվանագիտական հարաբերությունների խզման մասին: Եգիպտոսը մտադիր է հետ կանչել իր դեսպանին Դամասկոսից և փակել Սիրիայի դեսպանատունը Կահիրեում:
«Մենք որոշել ենք լիովին խզել հարաբերությունները Սիրիայի և այնտեղ գործող վարչակարգի հետ», - հայտարարել է Եգիպտոսի նախագահը սուննիների ներկայացուցիչների՝ Կահիրեում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Սրանից բացի, Մուրսին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակից լիբանանյան շիաների «Հիզբալա» խմբավորման առաջնորդներից պահանջեց դուրս հանել Սիրիայի տարածքից իրենց մարտիկներին:
Եգիպտոսի բնակչության մեծ մասը կազմում են սուննի-արաբները, որոնք հիմնականում աջակցում են իրենց հավատակիցներին՝ Սիրիայի նախագահ Բախար Ասադի ալավիտական վարչակարգի դեմ պայքարող սիրիացի ապստամբներին:
Քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է 2011թ.-ի գարունից: Բաշար Ասադի կողմնակիցների և հակառակորդների պայքարի ընթացքում երկրում 90 հազար և ավելի մարդ է զոհվել:

PanARMENIAN
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!