Ինչո՞ւ հենց այդտեղ, որովհետև «պաաասերով ենք խաղում պաաասերով~»
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Ինչո՞ւ հենց այդտեղ, որովհետև «պաաասերով ենք խաղում պաաասերով~»


Ինչո՞ւ հենց այդտեղ, որովհետև «պաաասերով ենք խաղում պաաասերով~»

 

Հեղինակ.

 

 Ինչո՞ւ հենց այդտեղ, որովհետև «պաաասերով ենք խաղում պաաասերով~»


«...ՀԱԿ ակտիվիստները բողոքի ակցիայով հասան քաղաքապետարանի մոտ, որտեղ ոստիկանները փակեցին նրանց ճանապարհը...»:
Ի՞նչ է սա համընկնում, թե մտածված քայլ, չէ, որ քաղաքապետարանը և ԲՀԿ-ի նախընտրական շտաբը կարելի է ասել իրար մոտ հարևաններ են: Հիշեցնեմ, որ վերջին ժամանակներս մինչ այսօր տարբեր մամուլներում անընդհատ շահարկվում է, որ ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի միջև կապ կա և ՀԱԿ-ը միանշանակ ֆինանսավորվում է ԲՀԿ-ի կողմից:

Չնայած այս լուրերը ՀԱԿ-ի կողմից բնականաբար հերքվում է, բայց ըստ որոշ քաղաքական վերլուծաբանների հեռու չէ ճշմարտությունից: Այն, որ ՀԱԿ-ը համարյա բոլոր հարցումներում մի 2-3 տոկոսից դեռ ավել չի հավաքում դա բոլորիս քաջ հայտնի է: Հարց է առաջանում, ի՞նչ է դրա մասին ՀԱԿ-ը տեղյակ չի, իսկ եթե տեղյակ է, ապա, ինչու և ում համար են նրանք այսքան ագրեսիվ գործողությունների գնում: Լինում են դեպքեր, երբ անկախ քեզանից սկսում ես անցկացնել զուգահեռներ: Եվ չպետք է հաշվից նետել, որ դեռ արդեն մի քանի ամիս առաջ տխրահռչակ/ Զուրաբյան-Օսկանյան/ ձայնագրումներով այլ կուսակցությունների կողմից սկսվեց տագնապի առաջին ազդանշանները ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի համագործակցության մասին:

Հենց այդ է պատճառը, որ, երբ ՀԱԿ ակտիվիստները քաղաքապետարանի մոտ հանդես էին գալիս տարաբնույթ պահանջներով դա իմ վրա մեծ տպավորություն չթողեց և դա ամենևին էլ չի նշանակում, որ ես ՀՀԿ-ի ավագանու կատարած աշխատանքներից հրճված եմ: Բայց այն, որ ՀԱԿ-ը եռակի, քառակի խաղեր է փորձում խաղալ, այս ֆոնի վրա և, որ նրան իրականում ամենևին էլ չի հուզում, թե, ինչպես է աշխատել Տարոն Մարգարյանը դա արդեն իմ համար սկսում է պարզ դառնալ:


Կարեն Թումանյան

replik.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!