Կապանցի մարզիկները Վրաստանից բրոնզե մեդալներով են վերադարձել
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Կապանցի մարզիկները Վրաստանից բրոնզե մեդալներով են վերադարձել


Կապանցի մարզիկները Վրաստանից բրոնզե մեդալներով են վերադարձել

 

Հեղինակ.

 

Կապանցի մարզիկները Վրաստանից բրոնզե մեդալներով են վերադարձել


Օրերս Սյունիքի «Գարեգին Նժդեհ» քիքբոքսինգի ակումբի սաները Վրաստանից մեդալներով են վերադարձել։ 3 տարվա դադարից հետո պարապմունքները վերսկսած մարզիկները չէին էլ պատկերացնում, որ հաղթանակներ կունենան։

«Քիքբոքսն ունի մի քանի ձև։ Մրցապայքարը Կ1 մրցաոճում էր։ Շատ դժվար էր, բայց տղաները կարողացան հավաքվել և վերադարձանք բրոնզե մեդալներով»,-նշեց «Գարեգին Նժդեհ» քիքբոքսինգի ակումբի մարզիչ Արա Սարգսյանը։

Այդքան ժամանակ պասիվ մնալուց հետո արդյունքները դժվարությամբ են տրվել տղաներին։ Գարրի Դավթյանը չնայած կողի ծանր վնասվածքին՝ պատվախնդրորեն պոկեց ադրբեջանցուց հաղթանակը։ Իսկ Վիկտոր Խաչատրյանը խոստովանում է,հաղթանակը դժվար տրվեց, սակայն գեղեցիկ մենամարտ էր։

«3 տարի չէինք պատրաստվել, հակառակորդներն էլ ուժեղ էին, իսկ Կ1-ին ընդհանրապես չէին պատրաստվել, բայց կարողացանք հաղթանակել։ Շնորհակալություն մեր մարզիչ Արա Սարգսյանին»։

Կապանի թիվ 6 հիմնական դպրոցում տեղակայված «ԳԱրեգին Նժդեհ» ակումբը դեռևս մշտական հովանավոր չունի։ Նախկինում «Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն էր աջակցում խմբին։ Այժմ, վերաբացվելուց հետո, ակնկալում են վերականգնել հին կապերը։ Նաև «Դինո Գոլդ մայնինգ քամփընի»-ի վարչական տնօրենն է այցելել մարզադահլիճ, ծանոթացել ակումբի պայմաններին և աջակցություն խոստացել։ Այս մրցաշարին մասնակցելու համար խմբին հովանավորել են Կապանի նախկին քաղաքապետ Արտուր Աթայանն ու Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գագիկ Գևորգյանը։

Տղաներն արդեն մարզիչի կարգավիճակ են ստացել և իրենք էլ սանիկներ ունեն։ Այժմ կրկին մրցումների են պատրաստվում՝ միմիայն հաղթանակի հասնելու նպատակով։


Մարգարիտա Մանուկյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!